RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 4482, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՆԱՊԱՐՀԵՆՔ ՀԻՆԸ, ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՆՈՐԸ

Նախորդ տարվա մեր վերջինՙ տոնական համարի 1-ին էջում, մեր տաղանդավոր երգիծանկարիչըՙ Սուքիաս Թորոսյանը, նույնինքն Toto-ն, մարգարեացել էր. Ձմեռ պապը լայն բացել էր 2020-ի դարպասները եւ թողել, որ առնետները մտնեն ներս: Դա covid-19-ի առնետներն էին, որոնց անզոր եղավ մեր կառավարությունը դիմադրել: Կառավարությունը անզոր եղավ նաեւ ավելի վտանգավոր, ավելի մահաբերՙ պատերազմի առնետներին դիմադրելու:

Փակենք աղետաբեր տարին ու բացենք նորը: Հավաքենք մեր ուժերը, վերականգնենք մեր կամքը, մեր հավատը, մեր դիմադրողականությունը: Թող գա Բարին, «տոնական» կոչվող այս օրերին երախտագիտությամբ հիշենք մեր զոհված տղաներին, օգնենք նրանց եւ անհետ կորածների ընտանիքներին: Հեռո՛ւ մեզնից բոլոր ճոխությունները, ուրախացնենք մանուկներին, նաեւՙ մեր վիրավոր մարտիկներին, օգնենք տեղահանվածներին, լարենք մեր ուժերը:

Մեր առաջիկա համարըՙ 2021 հունվարի 16-ին: Մինչ այդՙ Տերը մեզ հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ