Մենք տիրասեր ազգ չենք, երբեք չենք եղել: Մեր լավագույն ղեկավարներին անգամ, իրենց կենդանության օրոք, չենք սիրել, չենք գնահատել: Նույնիսկ սովետական շրջանում, ուղիղ եւ ուղղահայաց իշխանության այդ տասնամյակներին, մենք չենք սիրել առաջին քարտուղարներին, մինչդեռ Ալեքսանդր Մյասնիկյանից սկսյալ, գրեթե առանց բացառության, նրանք մեր ժողովրդի համար եղել են նվիրյալ ղեկավարներ, ոմանքՙ հայրենասիրությունը իրենց ...
Երեկ Կապանի բոլոր նպաստավոր, բարձրադիր դիրքերը հանձնվել են ադրբեջանցիներին, իսկ այն տներն ու գոմերը, որոնք մնացել են հանձնված տարածքում, նրանց տերերն այրել են։ Բուն սահմանագծին մոտիկ տները կապանցիները նույնպես այրել են, նույնիսկ Կապանի օդանավակայանի մոտ գտնվողները։ Ժամը 17։ 00-ի դրությամբ հայ դիրքապահներն արդեն դուրս էին եկել Կապանի մոտ գտնվող դիրքերիցՙ ...
Նոյեմբերի 10-ին, երբ հրապարակվեց ՌԴ նախահահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած եռակողմ հայտարարությունը, որն այնուհետեւ վերածվեց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, հիմնավորելու համար Պուտինին, թե դա ՀՀ վարչապետը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ, իսկ ինքն ընդամենը միջորդել է, «Ազգ»-ում գրել էի, որ այդ ...
Բարձր տեխնոլոգիաների հանրաճանաչ մասնագետ, այդ բնագավառում բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ, Հայաստանում, Արցախում, Փարիզում, Մոսկվայում եւ այլուր «Թումո» ստեղծարար արհեստագիտական կենտրոնների հիմնադիր Սեմ Սիմոնյանը օրերս 100000 դոլար է փոխանցել Բեյրութի Վահան Թեքեյան 70-ամյա վարժարանինՙ ընթացիկ տարվա ֆինանսական ծախսերը հոգալու, ուսուցիչների աշխատավարձերը վճարելու։
Թաքսիի մէջ եմ, կը շտապեմ տեղ հասնելու, Երեւանի մէկ ծայրամասէնՙ միւսը պէտք է հասնիմ: կ՛անցնինք զանազան շրջաններէ: Ուշադրութիւնս կը գրաւեն նորակառոյց շէնքերը, շատերը աւարտած, շատերն ալՙ ընթացքի մէջ: Վերջին տարիներուն Երեւանի մէջ շինարարական աշխատանքները ակնահաճոյ են, ոչ որովհետեւ հին շէնքերու կողքին նորերը կը փայլին իրենց արդիական ճարտարապետութեամբ ու գեղեցկութեամբ, այլեւ ...
Մղձավանջը երեք ամիս շարունակվում է ու դեռ կշարունակվի, քանի դեռ ռազմագերիներ ու անհետ կորածներ ունենք, քանի դեռ ոչ մի հստակ թիվ չգիտենքՙ քանիսն են նրանք: Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշումՙ մինչեւ իսկ 500 ռազմագերի: Բառացիորեն անտերության մատնված երկիր ու ժողովուրդ: 21-րդ դարում մենք ունենք վաղ միջնադարյան պատկեր. հաճախ մի ...
Դեռեւս պատերազմն ընթանում էր, մեր լրատվամիջոցներով մեծագույն ուշադրությամբ հետեւում էի արաբ երկու վարձկանների հարցաքննություններին, որոնք խոստովանություն էին տալիս, արաբերենով անշուշտ, իրենց վարձկանական կյանքի, Թուրքիայում հավատարմագրված լինելու, Արցախյան ճակատ ուղարկվելու, իրենց խոստացված գումարների եւայլնի մասին: Եվ այդ օրերին էր, որ azgonline-ով հորդորում էի, զգուշացնում, որ գալու է գերիների փոխանակման օրը եւ ...
Ղարաբաղյան պատերազմի ավարտից մեկ ամիս անց, նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 10-ին կազմակերպեց Բաքվում մի աղմկալից զինվորական շքերթ, որին ներկա գտնվեց նաեւ իր «ավագ եղբայրը»ՙ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Խոր վշտով գուժում ենք Հայկական Ժողովրդային շարժումի երկար տարիների անդամ եւ նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկերՙ Հակոբ Գարայանի ցավալի մահը, որը տեղի ունեցավ Լիբանանում եւ դեկտեմբեր 13-ին հողին հանձնվեց նրա դին:
Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում հայտարարվում է եռօրյա սուգ, քանի որ այդ օրն է լրանում ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը:
Նորից պետք է վերադառնալ«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» մեսրոպյան տեսիլքին, որը չենք կարողանում նյութականացնել, որի պատճառով մաթեւոսյանական մարգարեական գրվածքը կրկնվում է իբրեւ մի դժնի հմայախոսություն, իբրեւ անեծք «Քո բոլոր ճակատամարտերը այլեւս տանուլ են տրված»:
Էնդի Ռոսլունդը բազմագործիքավորող է, երգահան, «Այ էֆ» մրցանակի եռակի դափնեկիր գովազդի հնչյունային ձեւավորման համար, երաժշտության դասախոս եւ երաժշտական տնօրեն: Նա ծնվել եւ մեծացել է Լոս Անջելեսումՙ շվեդ-ամերիկացի հոր եւ ամերիկահայ մոր (Կոստանդյան) ընտանիքում: 1992 թվականից ապրում է Հարավային Կորեայում, 1998-ին Կորեայի Յոնսեյ համալսարանում ավարտել է բակալավրիատը «երաժշտական հորինում» մասնագիտությամբ: 2011-ից ...
Գրող, թարգմանիչ, գրական, մշակութային եւ քաղաքական գործիչ Պողոս Մկրտիչի որդի Մակինցիանը (1884-1938) 20-րդ դարի առաջին տասնամյակների հայ գրական եւ հասարակական կյանքի նշանավոր դեմքերից մեկն է: Նա սովետական իշխանության պետական ու դիվանագիտական բարձրաստիճան իշխանավոր էր եւ այդ շրջանակներում առավել հայտնի էր Պավել Նիկիտիչ Մակինցիան անուն-ազգանունով: Հայաստանում Պողոս ...
Ապրում ենք մի շրջան, երբ հայությունը, լինի Հայաստանում թե սփյուռքում, այս անորոշ մղձավանջից ելքերի փնտրտուքի է տրվել, անգամ ապագայի տեսլական է ուրգավծում: Այստեղ հաճախ հանդիպողը հզոր երկրի գաղափարն է, մեր անվտանգությունը, ինքնապաշտպանության լիարժեքությունը: Օրերս կայացած մի քննարկման ընթացքում հռետորներից մեկը, որ հաճախ արտաբերվող կուսակցություն էր ներկայացնում, այդպես էլ ասաց մեր ...
Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության եւ բելգրադյան «Պեշիչ ի սինովի» հրատարակչատան նախաձեռնությամբ ու համագործակցությամբ, օրերս Բելգրադումՙ առաջին անգամ թարգմանաբար լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» մեծարժեք աշխատությունը:
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթն Արլինգտոնից (Մասաչուսեթս) տեղեկացնում է, որ նոյեմբերի վերջերին Թեհրանում գործող Խազե հրատարակչատունը պարսկերեն լույս է ընծայել Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը» վեպը, հայտնի դրամատուրգ եւ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ: «Քեթաբե Ադամ» խորագրով հատորը պարսկերեն առաջին ստեղծագործությունն է Կարապենցի, որը լույս է ...
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի կողմից, անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ» թերթի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանին շնորհվել է «Գիտական ուղղության հիմնադիր» պատվավոր կոչումը:
Ներկայումս, ըստ գծագրված քարտեզի, Արցախի Հանրապետության տարածքում է գտնվում վեց հիդրոէլեկտրակայան մոտ 75 ՄՎտ դրվածքային գումարային հզորությամբ: Տարեկան մոտ 4000 ժամ աշխատելու դեպքում կարող է արտադրվել մոտ 300 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ եւ դժվարին զարգացումները, անհրաժեշտություն է առաջանում Արցախի էներգետիկայի զարգացումը դիտարկել էներգետիկ անվտանգության տեսակետից:
Վերջերս Բաղդադում լոյս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտաշխատող Սեդա Տ. Օհանեանի «Իրաքի հայերը 20-րդ դարում» աշխատութեան արաբերէն թարգմանութիւնը Իրաքահայ թեմի Կեդրոնական վարչութեան հովանաւորութեամբ: Աշխատութեան հայերէն բնագիրը լոյս էր տեսել ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի կողմից 2016 թուականին:
- Ռուզանին տեսա, ոնց ասում ենՙ աչքս կերավ, մոտեցա, առաջարկություն արեցի, այնքան մինչեւ վերջին խոսքը համաձայնություն դարձավ: Դե ո՞ր մի կինը միանգամից կհամաձայներ:
Օգտագործելով գունային խիզախ եւ անսպասելի նրբերանգներՙ լուսանկարչուհի Լիանա Գրիգորյանը կարողանում է ստեղծել գեղարվեստական պատկերներ, որոնք անմիջապես տեղ են գտնում «Vogue» եւ «Cosmopolitan» նորաձեւության ճանաչված պարբերականների էջերում, տեղեկացնում է Լոս Անջելեսից Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը :
Վերջին ժամանակներում, երբ աչքաչափով «պոկռտում» են Արցախի նոր սահմանի հարակից գյուղերըՙ կամաց-կամաց հասնելով Սյունիքի մարզ, չի բացառվում, որ տարածքներ կզիջենք Սեւանա ավազանի արեւելյան հատվածից: