ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ 100000 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԵԼ ԲԵՅՐՈՒԹԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ Բարձր տեխնոլոգիաների հանրաճանաչ մասնագետ, այդ բնագավառում բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ, Հայաստանում, Արցախում, Փարիզում, Մոսկվայում եւ այլուր «Թումո» ստեղծարար արհեստագիտական կենտրոնների հիմնադիր Սեմ Սիմոնյանը օրերս 100000 դոլար է փոխանցել Բեյրութի Վահան Թեքեյան 70-ամյա վարժարանինՙ ընթացիկ տարվա ֆինանսական ծախսերը հոգալու, ուսուցիչների աշխատավարձերը վճարելու։ Սեմ Սիմոնյանի այս օգնությունը իսկապես սրտառուչ է. բարերարը սովորել է հենց այդ դպրոցում, մանկապարտեզից մինչեւ 6-րդ դասարան։ Եւ, ինչպես գրել է 6 տարեկանին նրա դաստիարակչուհի տիկին Սրբուհի Հաջի-Հակոբյանն իր բնութագրականումՙ «Սամուէլը շատ խելացի է։ Խելացի հարցումներ կ'ուղղէ եւ կաւով մտքէ չանցնելիք բաներ կը շինէ։ Աշխատասէր է»։ Մարգարեական բնութագրական, արդարեւ։ |