RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2136, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸՙ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներըՙ ոստիկանների, անվտանգության աշխատակիցների ուժեցաված հսկողությամբ այցելեցին Եռաբլուրի զինվորական պանթեոն:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նրանց հետ չէր:

Եռաբլուրի մուտքի մոտ զոհված զինծառայողներից մեկի հայրը գոչեցՙ Նիկո՜լ, պատասխան ես տալու այսքան զոհված տղերքի համար: Կարմիրբերետավորների խումբը վազքով մոտեցավ ու նրան բերման ենթարկեց:

Արմեն Գալստյանը ՙ զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հայրը, որը լրագրողներին ուղղակի հարցազրույց էր տալիս, նույնպես բերման ենթարկվեց:

«Նոյեմբերի 23-ին, Ղարախանյան Ալեքսանդրի տղա Հարութիկը զանգահարում է հորը, ես այդ ժամանկ իրենց տանը նստած էի, զանգից հետո 30-ից ավելի թարմ խփած մարմիններ թուրքը տվել է մեզ. անտառում եղած երեխեքն են եղել: Բոլորն էլ տեղյակ են եղելՙ ոնց է հեռախոսազանգը հնչել շրջափակման մեջ ընկած խմբից: Զանգել են ինձ, որոնց մեջ եղել է իմ եղբոր տղան: Խնդրել են օգնություն, միջամտություն: Կապվել ենք բոլոր հնարավոր ատյաններին, պաղատել ենք, որ հասնեն մեր երեխեքին օգնության: Ոչ մեկը մատը մատին չի տվել: Սպասել են թուրքը գտնի անտառներում, երեխեքին ոչնչացնի, մարմինները տա մեզ: Վիդեո կա, որտեղ շղթան վզին կապած քարշ են տալիս, հենց այդ շղթայով էլ բերին տվին մեզ»,- պատմել է զոհված զինվորի հայրը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պաշտոնյաների այցը Եռաբլուր ուղեկցվեց բողոքի առանձին դրսեւորումներով: Մի կին Սասուն Միքայելյանին մոտեցավ ու ասացՙ կամաց-կամաց ես խոսում, որ չիմանա՞նք, որ դու էլ ես ծախել Ղարաբաղը, դու ու Նիկոլն եք ծախել, ստոր արարածներ»:

Եռաբլուրում ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին , որը նախապես էր կոչով հայտարարել, որ խոչընդոտելու է «թուրքական լրտեսի» մուտքը Եռաբլուր: Ոստիկանները հորդորեցին Փոստանջյանին հեռանալ Եռաբլուրից, ինչից հետո նրան բռնի ուժով տարան:

«Երկիր ծիրանին» քիչ անց հանդես եկավ հայտարարությամբՙ տեղեկացնելով, որ Զարուհի Փոստանջյանին ոստիկաններն ուղղակի առեւանգել են Եռաբլուրի զինվորական պանթեոնի մուտքի մոտից: Մի ոստիկան էլ սպառնացել է նրանՙ կտամ, ատամներդ կջարդեմ:

Զոհված զինվորների 23 ծնողների ոստիկանությունը բերման է ենթարկել, իսկ մյուսներին արգելել են մտնել Եռաբլուր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ