RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2443, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.14 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Armenian Mirror-Spectator)

Լոնդոնյան «Քրիստիզ» աճուրդի կենտրոնում Հովհաննես (Իվան) Այվազովսկու (1817-1900) «Ջենովական աշտարակներ Սեւ ծովում» կտավը վաճառվել է 1.14 միլիոն դոլարով, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Կտավը ստեղծվել է 1895-ին, երբ ծովի երգիչ Այվազովսկին իր ժամանակի մեծ մասը նվիրել էր Ղրիմի մարզում գտնվող հարազատ Թեոդոսիա քաղաքին: Աճուրդի կենտրոնի կայքում կտավը ներկայացվել է հետեւյալ կերպ. «Թեոդոսիայի ափերի երկայնքին ջենովացիների 14-րդ դարում կառուցած ամրոցի աշտարակները ներկայացնող այս կտավը վառ օրինակ է դրամատիկական ազդեցություն գործելու Այվազովսկու ցանկության եւ կարողության: Երբեմնի ծովային իշխանություն վայելող Ջենովական աշտարակների ավերակները դեռեւս տպավորիչ ազդեցություն են թողնում բնության ամենազոր ուժի դեմ մղած իրենց պայքարում: Ջրային մակերեսների մոտ անթիվ-անհամար ժամեր անցկացրած լինելովՙ Այվազովսկին շատ լավ էր ըմբռնում ծովի եւ փոփոխական եղանակի քմահաճ տրամադրություններն ու երանգները: Նրա կտավները բացահայտում են բնության բացարձակ հանդարտությունից մինչեւ սարսափազդու կործանիչ կարողությունների լայնածավալ սպեկտրը:

Ռոմանտիկական դարաշրջանի ծնունդ եւ ստեղծագործող լինելով, Այվազովսկին որոշակի տեղանքների իր ընտրության հարցում հաճախ զգացմունքներին տալիս էր առաջնային նշանակություն: Տեղանքի եւ պահի ճշգրիտ ոգին որսալը իր վարպետության բանալին էր: Նրան հաջողվում էր ստեղծել երկյուղ ներշնչող տեսարաններ իր անառարկելի տաղանդի եւ նախանձելի տեխնիկայի շնորհիվ: Նրա ստեղծած տեսարանները մեծապես զգացական են եւ համոզիչ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ