Թեեւ աշխարհաքաղաքականություն բառը համեմատաբար նոր եզրույթ է, սակայն որպես քաղաքական երեւույթՙ շատ է հին, ամրագրված եւ լավ ուսումնասիրված համաշխարհային պատմագիտության մեջ: Հայերս դրան առաջին անգամ առնչվել ենք, դժբախտաբար որպես խնդրարկու, 1878 թ.ին, Բեռլինի վեհաժողովում, Խրիմյան Հայրիկի քովնտի մասնակցությամբ, ու հեռացել այնտեղից գրեթե ձեռնունայն, բայց դառնահամ դասերով իմաստնացածՙ «երկաթե շերեփի» հայտնի ...
Ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագութը այսուհետ պաշտոնապես կոչված է ծառայելու Մայր աթոռում: Ինչպես իրազեկ ենք դառնում ավստրիական Kathpress -ի տեղեկատվությունից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջարկով զալբուրգցի հայագետը գիտախորհրդատվական աշխատանք է կատարելուՙ հատկապես Մայր աթոռում գործող Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության պահպանման գրասենյակում: Յասմին Դում-Թրագութի գործունեությունը պիտի ներառի ...
Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի արեւելյան սահմանում կրկին խախտել էր հրադադարը եւ կիրառել անգամ անօդաչու թռչող սարքեր, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ: Ճիշտ է, հայկական կողմն արժանի պատասխան է տվել ու զգալի վնաս պատճառել հակառակորդին, սակայն փաստն այն է, որ այդ միջադեպին հաջորդած ասուլիսին Ալիեւը կրկին սպառնալիքներ ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում տեղական լրատվամիջոցներին հարցազրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասինՙ հայտարարելով, թե այն պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը:
Մեր ամբողջ ժողովուրդին սիրտըՙ Հայաստան-Արցախ հայրենիքը, այսօր ենթարկուած է գոյութենական այնպիսի ճակատագրական տագնապի մը, որուն հետեւանքով անվիճելի անհրաժեշտութիւն դարձած է ամբողջ ժողովուրդին անունով պահանջներ դնելու հայրենիքի պատասխանատուներուն դիմաց: Որոշ է նաեւ, որ Հայաստանը օրինական ոչ մէկ կառոյց գոյութիւն ունի, որպէսզի ժողովուրդը կարենայ օրինաւոր կերպով արտայայտել իր մեծամասնութեան պահանջները: Ահա այս ...
Տարիներէ ի վեր միեւնոյն երազը տարբեր «սենարիոներով» կը տեսնեմ, կա՛մՙ կորսուած եմ անծանօթ քաղաքի մը մէջ ու հոս-հոն կը վազեմ ելք փնտռելով ու չեմ գտներ, կա՛մ ճամբայ ելած եմ դէպի ուրիշ քաղաք մը եւ միջանկեալ գիւղաքաղաքի մը մէջ քանի մը վայրկեան հանգստանալու համար, իջած եմ մեքենայէն ու վերադարձիս մեքենան չեմ ...
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտասահմանյան այցելությունների ու օտարերկրյա գործընկերների հետ վերջինիս հանդիպումների, ինչպես նաեւ ԻԻՀ արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող կարեւոր անցուդարձերի մասին Իրանի ԱԳ նախարարության տարեկան ամփոփիչ հաշվետվությանը ծանոթանալու համար դեռ ժամանակ կա: Այն հավանաբար կհրապարակվի իրանական օրացույցով 1400 թվականի տարեվերջինՙ 2022 թ. մարտի 21-ից հետո: Սակայն, հաշվի առնելով մեր ...
Ընդառաջ գնալով հունվարի մեկից մեկնարկած ծխախոտամերժության արշավին (ժամանակակից լեզվով ասածՙ flash mob-ին), անկախ այդ երեւույթի (իմա՛ ծխի) նկատմամբ իմ վերաբերմունքից, ցանկանում եմ ներքաշվել ԾԽԻ, կամ ավելի շուտՙ դրա շուրջ ծավալվող քննարկումների մեջ ու ներկայացնել նաեւ ԾԽԻ օգտակարությունը: Զարմանալ պետք չէ, ծուխը մեդալի նման, ունի երկու երես. մի երեսը սերտորեն կապված ...
Խորհրդային Միության փլուզումին հաջորդած երեսուն տարիների ընթացքում նոր աշխարհակարգ է ձեւավորվել: Յուրաքանչյուր հետցնցումային ժամանակահատվածում, աշխարհի հզոր պետություններն իրենց դիրքորոշումներն են ճշգրտում, որպեսզի հնարավորինս ավելի շատ դիվիդենտներ վաստակեն: Դրա հետեւանքում անշուշտ հաղթողներ եւ պարտվողներ են լինում. վերջերս Հայաստանը դարձավ այդ պարտվողներից մեկը: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները եւս մեկ ...
Թուրք-ադրբեջանական հայատյացության դեմ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը «պայքարում են» խաղաղասիրական խոնարհումներով ու ձեռքմեկնումով: Սա աստվածաշնչյանՙ «երբ մի այտիդ հարվածում են, մյուսն էլ դեմ տուր» քրիստոնեական իմաստնությունը չէ, անգամ եթե ամանորյա ելույթում Նիկոլ Փաշինյանը սաղմոսներ մեջբերեց, իսկ նիկոլապաշտ տիկնայք, «ալելուիա՜» գոչելով, իրենց սրտի վաչապետին սոցցանցերում անվանեցին «սուրբ», «հայ ազգին երկնքից ...
1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո աշխարհում ըստ էության ձեւավորվեց այսպես կոչված իրանական սփյուռքը: Թեեւ մինչ այդ էլ տարբեր ժամանակներում իրանցիներ ապրել են օտար երկրներում, սակայն հեղափոխությունից հետո կարելի է ասել իրավիճակը լիովին փոխվեց. աստիճանաբար ձեւավորվեցին իրանական համայնքներ:
Ուրվական քաղաքի է վերածվել Ալավերդին: Երբեմնի արդյունաբերական հսկան ասես մի կողմ է քաշվել բոլորից ու ծնկելՙ հոգնած, սպառված ու աշխարհից նեղացած: Լուռ իր դարդն է լացումՙ մռայլ ու անգույն կյանքի մասին: Միշտ դժգոհել են նրանիցՙ օդն աղտոտելու համար, այժմ ինքը թթվածնի կարիք ունի: Եռուզեռի, մարդկային չդադարող հոսքի քաղաքն այսօր ընդամենը ...
- Անցած տարի բոլորիս համար առաջնային էին սահմանների, անվտանգության ու բանակաշինության հարցերը: Թե ինչ դրական քայլեր են կատարվել օրախնդիր այս հարցերին լուծումներ տալու համար, կարծես թե տեսանելի չէ: Որպես մասնագետՙ դուք ի՞նչ վերլուծություն ունեք: Բանակը կարողացե՞լ է մեջքը ուղղել, անվտանգության առումով որեւէ քայլով առաջ գնացե՞լ ենք:
Լոնդոնյան «Քրիստիզ» աճուրդի կենտրոնում Հովհաննես (Իվան) Այվազովսկու (1817-1900) «Ջենովական աշտարակներ Սեւ ծովում» կտավը վաճառվել է 1.14 միլիոն դոլարով, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Կտավը ստեղծվել է 1895-ին, երբ ծովի երգիչ Այվազովսկին իր ժամանակի մեծ մասը նվիրել էր Ղրիմի մարզում գտնվող հարազատ Թեոդոսիա քաղաքին: Աճուրդի կենտրոնի կայքում կտավը ներկայացվել է հետեւյալ կերպ. ...
Անցյալ տարեվերջին լույս տեսավ իսրայելցի երախտաշատ հայագետ Մայքլ Սթոունի հերթականՙ «Հայոց պարականոնները Ադամից մինչեւ Դանիել» աշխատությունը: Այն վեցերորդ հատորն է հայերենից անգլերեն թարգմանությունների շարքի, որը Սթոունը սկսել է տակավին 1982 թվականինՙ «Հայոց պարականոնները պատրիարքների եւ մարգարեների վերաբերյալ» հրատարակությամբ: Նոր հատորում Սթոունը քննության է ենթարկել դրախտի եւ դժոխքի, հրեշտակների եւ դեւերի, ...
Տեղի ունեցաւ ՌԱԿ Լիբանանի Շրջանակի Պատգամաւորական ժողովը: Լիբանանի մէջ ՌԱԿ-ի բոլոր ակումբները ներկայացնող պատգամաւորներ եւ փոխ-պատգամաւորներ ամբողջ օրուան վրայ երկարող ժողովին խիտ օրակարգերուն ընդմէջէն քննարկեցին ու արժեւորեցին Լիբանանի մէջ ՌԱԿ-ի գործունէութիւնը ընդհանրապէս, հիմնուելով ակումբներու ներկայացուցած զեկոյցներուն վրայ: Գնահատուեցաւ ՌԱԿ Լիբանանի շրջանաւարտ Շրջանային վարչութեան եռամեայ գործունէութիւնը: Ժողովականները, Լիբանանի ներկայ քաղաքական եւ ...
Սովորաբար նոր տարվա գալստյան հետ հույսեր են կապում, ճոխ բաժակաճառեր ու շռայլ մաղթանքներ փոխանակում: Այս անգամ հիմնական մաղթանքը նախորդ տարվա անորոշությունների ծովում անփարոս լողալու զգացողությունն ու մյուս դժվարությունները հաղթահարելու եւ գալիք տարում աներեր խաղաղության մասին էր: Մեկ էլ, որ բոլորս դադարենք դիվանագետ ու քաղաքագետ լինելուց, շատ դեպքերում անպտուղ գուշակություններ անելուց ...
Տոնական սեղանների շուրջ ու այլեւայլ միջավայրերում ու պայմաններում հնչեցված բարեմաղթանքներն ավարտվեցին եւ այժմ հայտնվում, առերեսվում ենք կոնկրետ իրականության հետ. թող լինի-ներն` արդեն անցյալում են մնացել, եկել է գործելու ժամանակը:
Աշխարհասփյուռ հայերի հիմնական նպատակն ի սկզբանե օտար հողում հայ ընտանիք ստեղծելը, հայկական ավանդույյթները պահպանելն ու իրենց զավակներին բարձրագույն կրթության տալն է եղել, որոնք դարձել են անվանի գիտնականներ, բժիշկներ, իրավաբաններ, գրողներ, նկարիչներ, քաղաքական գործիչներ:
Սանկտ-Պետերբուրգում կյանքից հեռացավ թատրոնի եւ կինոյի սիրված դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը : Ուռուցքային հիվանդությամբ տառապող 95-ամյա դերասանը հիվանդանոցում վարակվել է քովիդով, այդ երկու հիվանդությունների զուգորդումն էլ դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան նրա մահվան պատճառն է դարձել:
Ազգային ժողովի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ եւ հնարավորություն տալով հանրությանն ու տնտեսվարողներին դրանց պատրաստվելու:
Իր մահկանացուն կնքեց հայոց լեզվի վերջին մեծատաղանդ բանաստեղծըՙ Ռազմիկ Դավոյանը: Նա հայոց լեզվի իրոք վերջին բանաստեղծն էր, մեր գրական լեզուն նոր թարմությամբ ու նոր հմայքով փողփողաց, ծավալվեց ու շողաց իր բանաստեղծություններում, մեզ բոլորիս ծանոթ պարզ բառերը նոր գույներ ու երանգներ ստացան: Թվում էր, թե Վահան Տերյանից, Եղիշե Չարենցից, Պարույր Սեւակից ...
Հունվարի 11-ի վաղ առավոտյան, երբ լրացել էր հորս երկրային հրաժեշտի մեկ տարին, վերջացել էր նախորդ օրը սկսված իմ աղեգալար տանջանքը, որոշել էի զանգել Ռազմիկ Դավոյանին, հարցազրույցի համար նախնական մեր բանավոր պայմանավորվածությունը գործողություն դարձնել: Ուրիշ անգամ այսպեսՙ իմ ներսի մասին ընթերցողին չէի պատմի:
Ռեժիսոր, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, դրամատուրգ Սամսոն Ստեփանյանը հայ բեմի ամենաուրույն, ճանաչելի ձեռագրով, ամենաինքնատիպ եւ քաղաքացիական դեմք ունեցող ստեղծագործողներից է: Հարուստ է նրա բեմական կենսագրությունը, բազմաթիվ դերեր թատրոնում եւ կինոյում (խաղացել է Տրամաբան, Դյուդարՙ Է. Իոնեսկուի «Ռնգեղջյուր», Մարկիզ դը Սադՙ Պ. Վայսի «Մարատ, Սադ», Գլխավոր հերոսՙ «Mea Culpa», Մարդասպան եղբայրՙ ...
Կահիրեի Ամերիկյան համալսարանի Թահրիր մասնաշենքի «Ապագա պատկերասրահում» (Future Gallery) բացվել է եգիպտահայ լուսանկարիչ Վան Լեոյի (1921-2002) նկարների ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ 2022 թվականի փետրվարի 22-ը, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը` լուրը քաղելով արաբական հանրածանոթ «Ալ-Ահրամ» օրաթերթից:
Հայ հուշագրական գրականությունը հարստացել է եւս մեկ մեծարժեք կոթողով: Ճիշտ է, լեզուն ռուսերեն է, սակայն այն գրել է հայ մտավորական, եւ հատորի առյուծի բաժինը վերաբերում է հայ իրականությանը: Խոսքը վերաբերում է անցյալ տարեվերջին լույս տեսած Ռուբեն Դրամբյանի «Իմ հիշողությունները» գրքին: