Դեկտեմբեր ամսին հրապարակվեց Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի հնգամյա ծրագիրը, բաղկացած 33 էջից, պատրաստված բաժանմունքի նոր տնօրեն Ռազմիկ Փանոսյանի կողմից եւ հիմնարկութան հոգաբարձու Մարտին Եսայանի առաջաբանով: Համապարփակ մի ծրագիրՙ որը բխում է արեւմտահայ լեզվի, արեւմտահայության ճակատագրի եւ ընդհանրապես հայ նորահաս սերունդների հայեցի դիմագիծը պահպանելու խոր մտահոգությունից: Գլոբալիզացիայի բուռն զարգացման ...
Իր ներկայութիւնը ինքնին երեւոյթ մըն էր Պէյրութի մշակութային եւ ընկերային կեանքէն ներս: Իր զօրաւոր անհատականութեան դրոշմը կարելի չէր անտեսել: Հոն ուր լճացում կար կամ թերացումՙ իր ընդվզումի ձայնը անպայման կը հնչէր: Եւ ասիկա ոչ միայն իր լրագրողի հանգամանքով, այլեւ կեանքի, առօրեայի հոլովոյթին մէջՙ որպէս նկարագրի էական երկրորդ բնութիւն: Անհանդուրժող էր ...
Վերջերս Թեհրանում լույս է տեսել Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» երգիծավեպը պարսկերեն լեզվով, թարգմանությամբ Անդրանիկ Խեչումյանի: Իրանական գրական շրջանակներին ներկայացվելուց շատ կարճ ժամանակ անց Օտյանի գլուխգործոցը մեծ ուշադրության է արժանացել, եւ արագորեն սպասված տպաքանակին հաջորդել է երկրորդ հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ներկա են գտնվել պարսիկ մեծ գրողներ, թարգմանիչներ, դերասաններ, ռեժիսորներ եւ մտավորականներ: ...
Նոր տարվա առաջին երկու ամիսների ընթացքում աշխարհով մեկ շարունակվող քաղաքական եւ տնտեսական վերիվայրումներին ու հուզումներին գումարվեց նաեւ համաշխարհային մշակույթի, մասնավորապես դասական երաժշտութան ոլորտում կորուստը մի մարդու, որին ճանաչում էին որպես «ռիթմի բացառիկ զգացողության տեր դիրիժորի»: Հունվարի 20-ին Բոլոնիայում ութսուն տարեկանում իր մահկանացուն կնքեց աշխարհում օպերային մշակույթի խոշորագույն կենտրոններից մեկիՙ Միլանի ...