RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 26-08-2016



ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-08-26 12:10:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2482, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Պատրաստեցՙ ԳԷՈՐԳ ԵԱԶԸՃԵԱՆԸ

- Արամեան Մեսրոպ Քահանայ, «Աշխատութիւններ» , Ա. եւ Բ. հատորներ, խմբագիրՙ Սեդա Ստամպոլցեան, Երեւան, 2016, 472 + 448 էջ (15 x 20.7 սմ.) (Ա. հատորըՙ աստուածաբանութիւն, Բ. հատորըՙ աստուածաբանութիւն, «Արարատից Սիոն» շարժապատկերին բեմագիրը, հայկազեան ուղղագրութեան վերականգնման, կրթական եւ արժէքային համակարգի հարցեր, Ս. Գրիգոր Նարեկացիին արժեւորումը: Բացի աստուածաբանական գրութիւններէն, մնացեալը լոյս տեսած է հայերէն, անգլերէն եւ ռուսերէն):

- Մսըրլեան Զաւէն, «Մկրտիչ Մսըրլեանի Ազգային-Քաղաքական Գործունէութիւնը» , Բ. հրատարակութիւն (որոշ բարեփոխումներով), հրատարակութիւն Թէքէեան Մշակութային Միութեան Հիմնադիրներու Մարմինի, Պէյրութ, 2016:

- Գէորգեան Ռէմոն, «Հայոց Ցեղասպանութիւնը» , անգլերէնէ թարգմանեց Սահար Թաուֆիք, վերատեսութիւն, խմբագրում եւ ուղեցոյց ցանկի պատրաստումՙ Գէորգ Եազըճեանի, հրատարակութիւն Գահիրէի Հ. Բ. Ը. Մ.ի Սաթենիկ Չաքըր հիմնադրամի, տպարան «Նուպար», Գահիրէ, 2015, 1328 էջ (17 x 24 սմ.) (Հայոց Ցեղասպանութեան ամբողջական պատմութեան փորձ, աղբիւրներու յղումներ, ծանօթագրութիւններ, անուանացանկ-ուղեցոյց, արաբերէն):

- Հերկելեան Վարուժան Արք. (աշխատասիրեց), «Դիւան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի» , Բ. մաս, Նոր Ջուղա, 2016: Լոյս տեսած է Տէր եւ Տիկին Վարդան եւ Անահիտ Վարդանեաններու մեկենասութեամբ:

- Շառոյեան Լեւոն, «Դեգերումներ Հայ Գիրի Եւ Պատմութեան Գետեզրին» , Բերիոյ թեմի «Այգ» մատենաշար թիւ 20, տպարան «Ոսկետառ», Հալէպ, 2016, 320 էջ (գրական եւ պատմական քննադատական հրապարակումներ, պատկերազարդ):

- Ղուկասեան Արթուր (կազմող եւ խմբագիր), «Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը - Մէկդարեայ Լռութիւն» , Վալենսիա - Սպանիա, 2016 (սպանագիր աշխարհէն 35 մտաւորականներու գրութիւններ Հայոց ցեղասպանութեան մասին, սպաներէն):

- Սարգսեան Աշոտ, «Հայաստանի նորագոյն պատմութեան ուրացումն ու կեղծումը (1988-1998 Թթ.)» , հեղինակային հրատարակութիւն, Երեւան, 2015, 104 էջ (Հ. Հ.ի դպրոցական եւ համալսարանական դասագիրքերու մէջ Արցախեան շարժման եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի նախագահութեան տարիներուն առնչուած տեղեկութիւններուն մէջ խեղաթիւրումները եւ անոնց խստագոյն քննադատութիւնը):

Շարունակելի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ