Զարմանալի հատկություն ունենք, առիթից առիթ, գուրգուրալից եւ տեւական ուշադրության առարկա դարձնելու ոչ միայն համեստ կարողության տեր արվեստի որոշ մշակներին, այլեւ փառաբանելու, ի պատիվ նրանց կռապաշտական ծեսեր անելու, անգամ կրծքով պաշտպանելու նրանց, որոնց թունավոր արտադրանքը վաղուց պիտի պատմության աղբանոցում փտած լիներ:
Վարպետի արվեստը միշտ էլ առաջացնում է խորհրդածություններ, որոնք այնքան ավելի խորն են, որքան ուժեղ եւ ինքնօրինակ է ձիրքը: Դրանք անտարբեր չեն թողնում, դրանք համակում են, շշմեցնում, գերում:
Անցած 2015 թվականը որոշիչ էր հատկապես մեզ` հայերիս համար, ինչպես որոշիչ էր նախորդ` 20-րդ դարի սկզբի 15 թիվը: Համահայկական եւ համապետական միջոցառումներով նշվեց 1915-ի` նախորդ` 20-րդ դարի որոշիչ թվականի մեկդարյա տարելիցը, հրատարակվեցին բազմաթիվ գրքեր, որ գալիս էին եւս մեկ անգամ մարդկությանը հիշեցնելու, թե ոճիրների, առավել եւս ցեղասպանություների շարունակականության հիմնապատճառներից մեկը, ...
2016 թվականի հուլիսին Հայաստանում էր ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր, թատերագետ Ժիրայր Փափազյանը: Վերջին ժամանակներս սիրված հայ արվեստագետը մեկը մյուսից հետաքրքրական ծրագրերով ու նախաձեռնություններով է ժամանում հայրենիք: Այս անգամ նա Հայաստան էր եկել Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի ռեժիսոր Վարդան Մկրտչյանի հրավերով, ում հետ Ժ. Փափազյանը ծրագրել է իրականացնել իր ...
Խմբագրությանս խնդրանքով, հայտնի լուսանկարիչ եւ պոլիգրաֆիստ, «Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ Վահան Քոչարը այս եւ հաջորդ էջերում անդրադառնում է այն երեւույթին, որը իրավամբ կարելի է հայկական ֆենոմեն կոչել: Արդարեւ, մի՞թե ֆենոմենալ չէ փաստը, որ Միջին եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, նաեւՙ Անդրկովկասում, լուսանկարչությունը հայկական ծագումնաբանություն ու կիրառում ունի, իսկ մեր արվեստագետ լուսանկարիչներից ...
- Աննա, քո սկիզբը մեր օպերայի եւ բալետի թատրոնում շատ խոստումնալից էր: Անցել էին համեմատաբար դժվար տարիները, եւ պարարվեստի ուսումնարանի նորավարտ շրջանավարտին, 1997-ին «Ամադեուս» պարային մրցույթի բրոնզե մեդալակրին, միանգամից վստահվեց Ժիզելի դերապարը:
Սեպտեմբերի 8-ից 18-ը ձգվող Տորոնտոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին ամերիկահայ մեծահարուստ բարեգործ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի սցենարիստն է ծննդով իռլանդացի Թերի Ջորջըՙ ծանոթ իր «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմով: Միքայելի գլխավոր դերում հանդես է գալիս «Գոլդըն Գլոբի» մրցանակակիր Օսկար Այզակը, ով Կոնստանդնուպոլիս է մեկնում բժշկություն ...