Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում վերջին երկու ամիսները լարված էին: Սպառվել էր տնօրեն Գեւորգ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը, ու մինչ նա զբաղված է եղել թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքներով, իր պաշտոնի համար երկու կանայք հայտ են ներկայացրել: Գեւորգ Խաչատրյանը Գյումրու թատրոնը ղեկավարել էր 8 տարի:
Վերջերս «Լուսաբաց» հրատարակչությունը տպագրեց շվեյցարացի դրամատուրգ Ագոտա ԿՐԻՍՏՈՖԻ (1936-2011) պիեսների ժողովածուն` ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ թարգմանությամբ, ֆրանսերենից: Աշխարհով մեկ հայտնի հեղինակ, որի գործերն առաջին անգամ են թարգմանվում հայերեն: Այդ առթիվ խմբագրությունը մի քանի հարցեր ուղղեց սիրված դերասանուհուն, արձակագրին եւ, տվյալ դեպքում, նաեւ թարգմանչին: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցը:
«Արարատ», «1915», «Մայրիկ», «Արտույտների ագարակը» եւ «Խոստումը» ֆիլմերից հետո, 2012-ին լույս տեսած Քրիս Բոհջալյանի «Ավազե դղյակի աղջիկները» գիրքը, Հայոց ցեղասպանության մասին, ֆիլմի է վերածվում: Ըստ Թոմ Վարդապետյանի («Արմինյն Միրոր-Սփեքթեյթր») նոր ֆիլմի սցենարիստը, պրոդյուսերը եւ ռեժիսորը Էրիկ Նազարյանն է, ով Բոհջալյանի խոսքերովՙ «իշխանավայել ...
Չար լուրը հասավ խուլ ու բութ հարվածի պես. սեպտեմբերի 5-ին Բուլղարիայում իր մահկանացուն է կնքել հայ գրականության ու մշակույթի անխոնջ մշակներից մեկըՙ թարգմանիչ եւ լրագրող Հակոբ Օրմանջյանը: Այս «անխոնջ մշակ» արտահայտությունը հակամշակութային մեր այս ժամանակներում թվում է վաղնջական ժամանակների հնացած խոսք, անցյալ ժամանակներից մնացած ըմբռնում, որ կարելի է հասցեագրել սոսկ ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանը ներկայացնելով ամերիկացի արվեստագետ Թոդ Բարտելին տեղեկացնում է, որ նա ոչ միայն ինքն է ստեղծագործում, այլեւ վերջին 16 տարիներին նկարչություն է դասավանդում Ուեստոնի (Մասաչուսեթս) Քեմբրիջ կրթօջախում եւ այնտեղ իր իսկ հիմնած Թոմսոն պատկերասրահի միջոցով օտարների արվեստը ներկայացնում ամերիկացիներին: Վերջին տարիներին, հատկապես ...
Աւելի քան երեսունհինգ տարի լիբանանաբնակ կինոբեմադրիչ եւ արտադրիչ Նիկոլ Պեզճեանը խաղարկային եւ վաւերագրական աշխատանքներով կինոէկրանին է փոխադրում հայ Սփիւռքի զանազան երեսակները: 1980-ականներին ԱՄՆ-ում նա ստեղծեց «Մոխրագոյն ձիու ժամը» եւ «Սիսեռ» գեղարուեստական շարժանկարները, որոնք արտայայտում են Նոր աշխարհում ինքնահաստատուել փորձող մերձաւորարեւելցի հայ գաղթական երիտասարդների ձգտումները, իսկ նրա ...
Ցանկանալով հետազոտել փոքրամասնական համայնքների կյանքն ու կենցաղը Կիպրոսում, անգլիաբնակ գրող Իվ (Եվա) Մաքիսը կանգ է առել հայկական համայնքի վրա եւ սկսել պրպտել նյութեր հայ ժողովրդի անցյալի վերաբերյալ: Արդյունքում իր համար բացահայտել է Հայոց ցեղասպանությունը եւ իր չորրորդ վեպըՙ «Համեմունքների արկղի նամակները» խորագրով, այս ամիս լույս կտեսնի ...