RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 16-09-2016



Տեղադրվել է` 2016-09-15 22:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2646, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՐՍՏԻ, ՀՈՒՅՍԻ ԵՎ ՍԻՐՈ ՆԱՄԱԿՆԵՐ «ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԿՂԻՑ»

Հ. Ծ.

Ցանկանալով հետազոտել փոքրամասնական համայնքների կյանքն ու կենցաղը Կիպրոսում, անգլիաբնակ գրող Իվ (Եվա) Մաքիսը կանգ է առել հայկական համայնքի վրա եւ սկսել պրպտել նյութեր հայ ժողովրդի անցյալի վերաբերյալ: Արդյունքում իր համար բացահայտել է Հայոց ցեղասպանությունը եւ իր չորրորդ վեպըՙ «Համեմունքների արկղի նամակները» խորագրով, այս ամիս լույս կտեսնի Մ. Նահանգներում: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Օլյա Յորդանյանի գրախոսականի, գիրքը Բրիտանիայում լույս է տեսել 2015-ին եւ անմիջապես թարգմանվել հունարեն: Ներկայիս ընթացքի մեջ են հատորի իտալերեն, լեհերեն եւ չեխերեն հրատարակությունները:

Իվը ծնվել է կիպրացի հույների ընտանիքում, որ Անգլիա է գաղթել 1960-ականների սկզբներին: Որոշ ժամանակ ինքն էլ է ապրել Կիպրոսում, ներառյալ 2012-14 թվերը, որոնց ընթացքում գրել է իր չորրորդ վեպը: «Կեր, խմիր եւ ամուսնացիր», «Սկեսուրը» եւ «Ոսկե խնձորների երկիրը» իր նախորդ երեք վեպերի խորագրերն են: Գրել սկսել է 18 տարի առաջ: Նախկինում աշխատել է որպես ռադիոհաղորդավար: Ներկայիս կես դրույքով դասավանդում է Նոթինգհեմ համալսարանում:

Վեպի իրադարձությունները սկիզբ են առնում Կեսարիայում, երբ Առաքելյանների ընտանիքի հոր ձերբակալումով եւ ապա նաեւ մյուս անդամների տեղահանությամբ որբանում են Մարիամն ու Գաբրիելը, որոնցից առաջինը ի վերջո հասնում է Անգլիա, իսկ երկրորդըՙ ապաստան գտնում Կիպրոսում: Ամբողջ պատմությունը քաղցի, կորստի, բայց նաեւ սիրո եւ ապրելու կամքի, հարատեւելու եւ դարձյալ ստեղծագործելու մասին է: «Մինչեւ այս գիրքը, ավելի թեթեւ թեմաներ էի արծարծել: Այս մեկը շատ լուրջ էր, եւ խորը ուսումնասիրությունների կարիքն ուներ, բայց հաղթահարեցիՙ շնորհիվ հունական եւ հայկական ավանդույթների եւ կենցաղի նմանություններին: Կերպարներն ստեղծել եմ իրական մարդկանց հետ հանդիպումներ ունենալու արդյունքում», նշել է Իվ Մաքիսը:

Նկար 1. Իվ (Եվա) Մաքիս

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ