Ե՞րբ է լուսանկարչությունը դառնում արվեստ. երբ մի լուսանկարի առաջ գամվում ես այնպես, ասես գեղանկարչական գլուխգործոցՙ վրձնած կտավ ես տեսնում, ոչ թե տեխնիկական սարքով, երեւակված ժապավենի վրա տպված կադր: Լուսանկարչություն կա, որ հազար գեղանկար արժե ոչ միայն իր գեղագիտական-գեղարվեստական նշանակությամբ, այլեւ պատմական արժեքով: Երեւելի դեմքերն ու դեպքերը, պատմական անձինք հաճախ հավերժանում ...
Տիգրան Չուխաջյանին կարելի է համարել 19-րդ դարի արեւմտյան դասական երաժշտության միջազգային հնչեղություն ունեցող մեծագույն կոմպոզիտորներից մեկը: Նրան կարելի է համարել նաեւ աշխարհի ամենաանհայտի կոմպոզիտորներից մեկը:
Ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր Սաշա Գիթրին (1885-1957) արդեն իսկ երիտասարդ տարիքում բավական հռչակ է ձեռք բերում: Նույնիսկ 1914-1918թթ. պատերազմի ծանր եւ դաժան տարիներին Գիթրին թեթեւ, անհոգ պիեսներ է գրում, որոնք թարմ շունչ էին փարիզյան բեմերում: Նա վերականգնում է բարքերի կատակերգությունը, թեթեւացնում ժամանակի բուրժուական կանոնները: Գիթրիի կերտած ...
«Ամերիկայի Ձայն»ին տված իր հարցազրույցում Վաշինգտոնի Սմիթսոնյան հաստատության միջազգային հարաբերությունների տնօրեն Մոլի Ֆանոնը նշել է, որ հաստատությունը ծրագրել է 2018-ի իր ժողովրդական բանահյուսության փառատոնը ամբողջությամբ նվիրել հայկական մշակույթին: Նա խոսել է ինչպես Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, այնպես էլ հայ ժողովրդի կենցաղի, բանավոր պատմությունների, երաժշտության, պարարվեստի եւ խոհանոցի մասին: Նա այդ ...
Ութսունութ տարեկանում վախճանվել է տաղանդավոր թատերագիր Էդուարդ Օլբին, որին Ամերիկայում համարում էին միաժամանակ ե՛ւ առաջին եվրոպական ոճի- մոդեռնիստական, կամ ավանգարդիստական ամերիկացի դրամատուրգ, որը կարող էր մրցել Բեքեթի եւ Իոնեսկոյի հետ, ե՛ւ վերջին մեծ դասականըՙ Յուջին ՕՆեյլից, Թենեսի Ուիլյամսից եւ Արթուր Միլլերից հետո: Իրականում, ըստ գրականագետների, նա ո՛չ մեկն էր, ո՛չ ...
Սեպտեմբերի 14-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կայացավ Տիգրան ՊետրոսՅանցի «Հայաստան, իմ սեր» գրքի շնորհանդեսը: Մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, ընթերացասերներ, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ: