Կոմիտասի թանգարան-ինտիտուտն առաջին անգամ կազմակերպել էր «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնՙ նպատակ ունենալով ոչ միայն նորից ու կրկին արժեւորել մեր հանճարի գործն ու վաստակը, այլեւ մեկ հարկի տակ համախմբել հայ եւ օտարազգի կոմիտասագետներին: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբեր 8-ն անցկացված գիտաժողով-փառատոնը ներառել է ոչ միայն կոմիտասյան ստեղծագործության գիտական վերլուծություններ ու մեկնություններ, այլեւ համերգային ծրագիր, ...
Մեծ Բրիտանիայում գործող «Հայկական ինստիտուտի» եւ Ստամբուլի «Արաս» հրատարակչության համագործակցության եւ Գյուլբենկյան հիմնարկության նյութական աջակցության արդյունքում Ստամբուլում թուրքերեն թարգմանությամբ լույս է տեսել «Ովքե՞ր են հայերը» («Քիմ Բու Էրմենիլեր») մանկական հանրածանոթ գիրքը, որի հեղինկան է Սյուզան Փաթին :
Կարմրավորի Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում եւս որեւէ հիշատակություն չկա, սակայն գիտական ատյաններում միասնական կարծիք կա, որ այն կառուցվել է 7-րդ դարում, որպես իշխանական տոհմի եկեղեցի: Ներքուստ հարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են ավագ խորանի մեկ-քառորդ գնդային գմբեթարդինՙ «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանը, ավագ խորանի կիսաբոլոր պատինՙ ...
Հայ արվեստի պատմության վերաբերյալ օտարալեզու գրքերը մատների վրա կարելի է հաշվել, հատկապես եթե խոսքը արվեստի նոր տեսակների մասին է: Եվ նամանավանդՙ եթե հայաստանցի հեղինակի աշխատություն է:
Ի՞նչ են բարբառները, ինչո՞ւ համար միեւնոյն երկրի տարբեր շրջաններուն մէջ, միեւնոյն ժողովուրդէն սեռած մարդիկ, իրարմէ տարբեր խօսակցական լեզու կ՛օգտագործեն, երբեմն այնքան տարբեր, որ հասկնալը դժուար կ՛ըլլայ: Ինչպէ՞ս կը յառաջանան այս տարբերութիւնները եւ ինչո՞ւ: Երեւի այս հարցերուն պատասխանները կրնան տալ միայն բարբառագէտները, լեզուաբանները:
Լրագրող Ջո Կոսկարելլին «Նյու Յորք Թայմսում» (ՆՅԹ) անդրադարձել է ամերիկահայ կինոռեժիսոր Ալեք Քեշիշյանի 1991-ին նկարահանած եւ այդ ժամանակ մեծ աղմուկ հանած «Truth or Dare» ֆիլմին: Առիթը ցուցադրման 25-ամյակի առթիվ ֆիլմի դարձյալ էկրան բարձրանալն է: Դասականի շարքերը համալրած ֆիլմը «Արդի արվեստի թանգարանում» օգոստոսի վերջին օրերին ցուցադրվելուց հետո սեպտեմբերի առաջին շաբաթը 7 ...