RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-06 20:27:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3131, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅԵՐԸ» ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Հ. Ծ.

Մեծ Բրիտանիայում գործող «Հայկական ինստիտուտի» եւ Ստամբուլի «Արաս» հրատարակչության համագործակցության եւ Գյուլբենկյան հիմնարկության նյութական աջակցության արդյունքում Ստամբուլում թուրքերեն թարգմանությամբ լույս է տեսել «Ովքե՞ր են հայերը» («Քիմ Բու Էրմենիլեր») մանկական հանրածանոթ գիրքը, որի հեղինկան է Սյուզան Փաթին :

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի հաղորդմամբ հեղինակը, ինչպես նաեւ համահեղինակներՙ Գագիկ Ստեփան-Սարգսյանն ու Մարալ Քերովփեյանը մեծապես օգնել են թարգմանիչ Լորա Սարիին տեքստը անգլերեն բնագրից թուրքերեն թարգմանելու գործում, ավելացնելով ութ էջ նվիրված հայոց լեզվին, պատմությանը եւ սովորություններին:

Մանուկների համար գրված գիրքն իր գրավիչ բովանդակությամբ եւ գունավոր նկարներով հետաքրքրական է նաեւ մեծահասակների համար: Դրա պորտուգալերեն տարբերակը արդեն մի քանի ամիս է, ինչ Գյուլբենկյան հիմնարկության գրադարանի «բեստսելլերների» շարքում է:

Գրքի մասին հավելյալ մանրամասնությունների համար այցելել «www.whoarethearmenians.com» կայքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ