RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-06 20:27:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2381, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԵՇԻՇՅԱՆԻ ՄԱԴՈՆՆԱՆ ԴԱՐՁՅԱԼ ԷԿՐԱՆՆԵՐՈՒՄ

Հ. Ծ.

Լրագրող Ջո Կոսկարելլին «Նյու Յորք Թայմսում» (ՆՅԹ) անդրադարձել է ամերիկահայ կինոռեժիսոր Ալեք Քեշիշյանի 1991-ին նկարահանած եւ այդ ժամանակ մեծ աղմուկ հանած «Truth or Dare» ֆիլմին: Առիթը ցուցադրման 25-ամյակի առթիվ ֆիլմի դարձյալ էկրան բարձրանալն է: Դասականի շարքերը համալրած ֆիլմը «Արդի արվեստի թանգարանում» օգոստոսի վերջին օրերին ցուցադրվելուց հետո սեպտեմբերի առաջին շաբաթը 7 օր շարունակ ներկայացվել է «Lower East Side»-ի «Մեթրոգրաֆ» կինոթատրոնում:

Լրագրողը հեռախոսային զրույց է ունեցել Ալեք Քեշիշյանի հետ, որն այժմ 52 տարեկան է: Թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ այդ հեռախոսազրույցից.


ՆՅԹ. - Երբ ֆիլմը նկարահանում էիք, Դուք Ձեզ ամբողջովին ազա՞տ էիք զգում, թե՞ Ձեզ համարում էիք Մադոննայի կողմից վարձված ծառայող:

Ա.Ք. - Տեխնիկական տեսակետից ես ամբողջովին ազատ էի: Վերջնական մոնտաժումը նա վստահել էր ինձ: Բայց ես գիտակցում էի, թե ինչ է նշանակում վերջնական մոնտաժում: Եթե նա էր ֆինանսավորողը, ես պարտավոր էի համաձայնության գալ նրա հետ: Դա, վստահորեն կարող եմ ասել, որ չափազանց հատուկ հարաբերություն էր: Բայց նկարահանումների տեսակետից ես ազատ էի, կաշկանդված չէի:

ՆՅԹ. - Ինչպե՞ս արձագանքեց, երբ առաջին անգամ նրան ցույց տվեցիք Ձեր ֆիլմը:

Ա.Ք. - Հիշում եմ նրա ննջարանի հատակին նստած էի, երբ միացրի ֆիլմը: Նա հանգիստ դիտում էր, բարձրաձայն ծիծաղելով որտեղ պետք է: Կարծում եմ ցնցված էր, հափշտակված: Չուզեց, որ ոչինչ կրճատեմ:

ՆՅԹ. - Դա համապատասխանո՞ւմ էր նրա մասին ունեցած Ձեր եւ իր համբավի մասին ունեցած իր պատկերացումներին:

Ա.Ք. - Ոչ այնքան: Դե գիտեք, դա առանձնահատուկ ժամանակաշրջան էր: Նա ընդամենը 32 տարեկան էր եւ հանրահռչակ սեքս խորհրդանիշ համարվելու գագաթնակետին էր: Նա ինքնագնահատման շատ նուրբ զգացումներ ուներ: Հիմա չգիտեմ, թե նա պահպանե՞լ է այդ զգացումը: Ոչ մեկս չենք սիրում ծերանալ:

ՆՅԹ. - Ֆիլմում պատկերված է նաեւ գեյ պարողների ընկերակցությունը Մադոննայի երգերին: Ինչքանո՞վ էիք տեղյակ գեյերի մասին նկարահանման ժամանակ:

Ա.Ք. - Այնքան էլ շատ բան չգիտեի դեռ: Խառնաշփոթ կացության էի մատնված հատկապես ֆիլմը մոնտաժելու ժամանակ, չիմանալով ինչը թողնել, ինչըՙ ոչ: Բայց փորձեցի Մադոննայի աչքերով դիտել այդ երեւույթը: Դա ՁԻԱՀ-ի ժամանակաշրջանն էր, եւ այդ երեւույթը խարազանվում էր (հանրության կողմից):

ՆՅԹ. - Հետադարձ հայացքով ֆիլմի որեւէ մասի համար ափսոսո՞ւմ եք:

Ա.Ք. - Քսանչորս տարվա ընդմիջումից հետո, անցյալ տարի դարձյալ դիտեցի այդ ֆիլմը «Սուտֆեստի» ժամանակ, եւ ապշեցի, թե ինչպես է այն «դիմացել» այսքան երկար ժամանակ, ամենատարբեր առումներով: Դա առանձնանում էր մերօրյա «ռիալիթի TV» կոչվածից: Այնտեղ «գռեհկությունը» կամ «ճշմարտությունը» իր ուրույն տեղն էր զբաղեցնում: Ժամանակակից աստղերը նման բան թույլ չէին տա:

ՆՅԹ. - Կարծում եք աստղերն ավելի գաղտնապա՞հ են դարձել:

Ա.Ք. - Նրանք որոշել են ստեղծել իրենց սեփական «բրենդը» եւ կառչած մնալ դրան: Չեմ նախանձում: Շատերը չունեն Մադոննայի համարձակությունը եւ այնքան հետաքրրքական չեն անձնապես, որքան իրենց ստեղծած «բրենդն» է ներկայացնում նրանց:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ