Արդեն երրորդ տարին էՙ հենց որ մեր գյուղերում սկսվում է աշնան վար ու ցանքը, Երեւանում մեկնարկում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Նախաձեռնությունն իրականացնում է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Քանի որ փառատոնը բացօթյա է, ուստի խիստ անհրաժեշտ է, որ օդերեւութաբանների կանխատեսումներում «Գութանի» օրը լինի արեւոտ ու առանց տեղումների: Այս տարվա ...
2016 թվականի սեպտեմբերի 26-ը հիշարժան դարձավ Երեւանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համար: Լեփ-լեցուն դահլիճում եւ հանդիսատեսի ջերմ ընդունելության ներքո թատրոնը այս տարվա թատերաշրջանը սկսեց պրեմիերայովՙ 20-րդ դարի ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Սաշա Գիթրիի «Արի երազենք» պիեսով: Այս թատերաշրջանը հոբելյանական է Համազգային թատրոնի համար, որի հիմնադրման 25-ամյակն ...
2015-2016 թատերաշրջանի ավարտի վերջին վարագույրով փակվել են հայ բեմի մեծ նվիրյալներից մեկիՙ Դավիթ Էվերեկլյանի հոգնատանջ աչքերը: Պատանեկան տարիներից շուրջ յոթ տասնամյակ նրա հիմնական զբաղմունքը եղել է հայ թատերական կյանքի առաջընթացին նպաստելը:
Լռությունը թատերարվեստում նոր արտահայտչամիջոց չէ: Գրոտովսկին կասերՙ կյանքի ակունքների նման հին է: Վաղնջենական ժամանակաշրջանից մեկնարկելովՙ ասպետական քայլքով ու տիեզերքի սազը ձեռքին մտել է շեքսպիրյան հանճարի փիլիսոփայական տիրույթը: Կարգի կամոք որպես հավերժական կատեգորիա կարգվել, որպեսզի Բ.Կրոչեի ու Ա.Պաչյանի պես խենթերն Արիստոտելի խաթեր իրական ձայնն իրենում փնտրեն: Այլապես չէր լինի այդքան կենսունակ ...
Երեկ, սեպտեմբերի 29-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Գեւորգ Մշեցի-Ջավրուշյանի գործերի «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 9-ը: