ՊՐԱՀԱ - Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Պրահայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերն ի վերջո տվեցին իրենց արդյունքըՙ 75 հազվագյուտ գրքեր Երեւանից բերվեցին եւ առաջին անգամ ցուցադրվեցին Չեխիայի գեղատեսիլ մայրաքաղաքի ազգային գրադարանում:
Ցուցահանդեսներ կան, իսկ դրանք հազվադեպ են պատահում, երբ ներկայացված գործը, դրա շուրջը խմբված մարդիկ եւ ինքըՙ հեղինակը, կարճ ժամանակ անց այնպես են մերձենում միմյանց, մտերմանում, որ մի ամբողջության են վերածվում, ջնջվում են սահման ու պայմանականություն, սրահում մթնոլորտը փոխվում, ասես էներգիաների փոխանակում է տեղի ունենում, մետամորֆոզ: Երբեմն թվում էՙ մեծ սրահները ...
Ի նշանավորումն ամերիկյան հայտնի Պուլիցեր մրցանակի հաստատման 100-ամյակի, «Ամերիկայի պոեզիայի ընկերությունը» ընթերցումների հատուկ երեկո է կազմակերպել Նյու Յորքի «Կուպեր միավորման» մեծ դահլիճում: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, հոկտեմբերի 27-ի այս միջոցառմանը մասնակցելու են Պուլիցերի 13 մրցանակակիրներ, ներառյալ մեր հայրենակից Փիթեր Բալաքյանը, որն այս տարի արժանացավ այդ բարձր մրցանակինՙ իր «Օզոնային օրագիր» ...
Այս տարի Պետերբուրգի «Սվոյո իզդատելստվո» հրատարակչությունը լույս է ընծայել «Ուղեգրություններ. ընկալումներ եւ մեկնաբանություններ» հոդվածների ժողովածուն (ռուսերեն): Կազմողը եւ պատասխանատու խմբագիրը մոսկվացի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Էլեոնորա Շաֆրանսկայան է, որն այս հոկտեմբերին (ինչպես նաեւ անցյալ տարի աշնանը) գիտաժողովի մասնակցելու նպատակով այցելել էր Երեւան: Գիրքը կազմված է երկու մասից. առաջինը վերնագրված է ...
Եզակի դեպք արձանագրվեց այս տարի գրականության գծով Նոբելյան մրցանակ շնորհելու բնագավառում: Ներկայացված թեկնածուների միջից մրցանակակիր դարձավ աշխարհահռչակ երգիչ Բոբ Դիլանը:
Այս տարվա 19-րդ «ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնը անցկացվելու է նոյեմբերի 3-ից 6-ը Հոլիվուդի Եգիպտական թատրոնում: Ցուցադրվելու են 23 երկրներից միջազգային ճանաչման արժանացած ժամանակակից կինոգործիչների, օրինակՙ Դոմինիկ Պինոնի, Ջոն Սավեջի, Քարեն Կարագյուլյանի, Մարիա Ֆուրտվանգլերի, Ալբերտ Կոդագոլյանի, Օնուր Թուրկելի, Մատիլդա Աննա Ինգրիդ Լուցի, Յանա Դրուզի, Աշոտ Ադամյանի, Մարիա Կարանի, Ջեսսի Վիլյամսի եւ Սերժ ...
Նույն ենթախորագրի ներքո Փարիզի «Նոր Յառաջ» թերթը գուժում է ֆրանսահայ երկու դեմքերի մահըՙ Մովսես Պչաքճյանի եւ Շամիրամ Սեւակի: Կրճատումներով ներկայացնում ենք մահագրականները եւ խորին ցավակցություններ հայտնում հանգուցյալների հարազատներին:
Նիսի մէջ (Ֆրանսա) 102 տարեկան հասակին իր մահկանացուն կնքեց Շամիրամ Սեւակ: Ան 1915-ին նահատակուած մտաւորականներու ամենէն յաճախ յիշուող անուններէն Ռուբէն Սեւակի դուստրն էր, միակ շառաւիղը լուսաշող այդ փաղանգին, որ դեռ ի կեանս էր:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19-ին, Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում (Մոսկովյան 3) տեղի կունենա Նորայր Ադալյանի «Հանճարը» պիեսի առաջնախաղ ներկայացումըՙ նվիրված գրողի 80-ամյակին: Բեմադրությունըՙ Հակոբ Ղազանչյանի : Ելույթներ:
Լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանին ծանոթացա այս տարվա գարնանը, երբ Երեւանի Մամուլի տան սրահում պատահաբար լսեցի Արտեմի Այվազյանի «Երեւան» երգի նրա տպավորիչ կատարումը: Այնքա՜ն տիրական էր հնչում նրա քնարական սոպրանոն եւ այնքա՜ն կարոտ կար նրա երգի ելեւէջներում, որ անմիջապես ինձ հետաքրքրեց երգչուհու անձն ու անցած ստեղծագործական ուղին:
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 8-ի համարը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին Ամերիկայի հայկական թանգարանում (Ուոթերթաուն) բացվելու է Թոմ Վարդապետյանի եւ Սոնա Դուլգարյան-Գեւորգյանի համատեղ լուսանկարչական ցուցահանդեսը, որ գործելու է մինչեւ նոյեմբերի վերջը: Բացումը կատարվելու է թանգարանի Ադել եւ Հայկ Տեր-Մանվելյանի անվան պատկերասրահում: