RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-20 20:51:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2277, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 8-ի համարը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին Ամերիկայի հայկական թանգարանում (Ուոթերթաուն) բացվելու է Թոմ Վարդապետյանի եւ Սոնա Դուլգարյան-Գեւորգյանի համատեղ լուսանկարչական ցուցահանդեսը, որ գործելու է մինչեւ նոյեմբերի վերջը: Բացումը կատարվելու է թանգարանի Ադել եւ Հայկ Տեր-Մանվելյանի անվան պատկերասրահում:

«Արեւելք-Արեւմուտք հանդիպում» ընդհանուր խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են նրանց Հայաստան եւ Ղարաբաղ կատարած բազմաթիվ այցելությունների ժամանակ արված լուսանկարներ:

Սոնա Գեւորգյանը աշխատում է որպես դաստիարակչուհի Կոնկորդի պետական դպրոցներում: Ապրում է Բեդֆորդում իր ամուսնուՙ Ալենի եւ երեք զավակներիՙ Տաթեւի, Ցոլինի եւ Նարինեի հետ: Նախկինում արեւելյան շրջանի Հայ օգնության միության կազմում է եղել: Ավարտել է Ամհերստի համալսարանի հասարակագիտական եւ միջազգային հարաբերությունների բաժինը: Լուսանկարչությունը նրա տարերքն է եղել փոքր տարիքից: Նրա լուսանկարները ցուցադրվել են Բեդֆորդի հանրային գրադարանում:

Թոմ Վարդապետյանը անծանոթ չէ Ամերիկայի հայկական թանգարանում, որտեղ անցյալում շատ անգամներ է ցուցադրվել: Ցեղասպանության 100-ամյակի առթիվ նրա «Հայկական գյուղերի բնակիչները: Գյուղական խճանկար» խորագրով լուսանկարների շարքը ցուցադվել է Մերիմեք Վելլիի եւ Հարավային Նյու Հեմպշիրի գրադարաններում եւ արժանացել բարձր գնահատանքի: «Յունայտեդ Պրես ինտերնեշնըլ», «Ասոշիետեդ պրես», եւ «Նյու ինգլենդ պրես ասոշիետեդի» կողմից պարգեւատրվել է մի շարք մրցանակներով: «Նյու ինգլենդի կամերա կլաբի» խորհուրդը նրան «Վարպետ լուսանկարչի» տիտղոս է շնորհել:

Վարդապետյանը նաեւ լրագրող է եւ «Մերիմեք Վելլիի հայերը» գրքի համահեղինակ: Աշխատակցել է «Հեյվրհիլ գազեթին» մինչեւ 2006 թվականը: Այժմ էլ շարունակում է հրատարակվել «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Ապրում է Հեյվրհիլում, ամուսնացած է, ունի երեք զավակ եւ վեց թոռ:

Նկար 1. Սոնա Գեւորգյանը եւ Թոմ Վարդապետյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ