RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-20 20:51:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2384, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՄԻՐԱՄ ՍԵՎԱԿ

Նիսի մէջ (Ֆրանսա) 102 տարեկան հասակին իր մահկանացուն կնքեց Շամիրամ Սեւակ: Ան 1915-ին նահատակուած մտաւորականներու ամենէն յաճախ յիշուող անուններէն Ռուբէն Սեւակի դուստրն էր, միակ շառաւիղը լուսաշող այդ փաղանգին, որ դեռ ի կեանս էր:

Սեւակ Զուիցերիոյ մէջ, ուր մեկնած էր ուսման համար, ամուսնացած էր գերմանացի գնդապետ Ֆրանց Աբէլի աղջկանՙ Եանի Աբէլի հետ եւ ունեցածՙ երկու զաւակ. առջինեկըՙ Լեւոն, իսկ երկրորդըՙ Շամիրամ, որ ծնած էր Պոլիս 1914-ին:

Հօր նման տաժանելի եղաւ Շամիրամ Սեւակի կեանքն ալ. գերմանուհի մայրը, իր ամուսնոյն մահէն ետք յաջողած էր փախուստ տալ Պոլսէն, շնորհիւՙ գերման դեսպանին օգնութեան, եւ զաւակներուն հետ հանգրուանածՙ Ֆրանսայի հարաւը: Շամիրամ ուշ ամուսնացած էր եւ զաւակ չէր ունեցած:

Շամիրամ Սեւակ իր յառաջացեալ տարիքին համեմատ միշտ ալ կ՚երեւէր շատ աւելի երիտասարդ: Կը սիրէր կրկնելՙ «Ինծի յաճախ կը հարցնեն, ի՞նչ է չծերանալու գաղտնիքդ», շարունակելովՙ «պատասխանս միշտ կ՚ըլլայ, հա՜յրս, անոր սիրային երգը: Այլապէս, սարսափելի է մտածել, որ ես անկէ աւելի քան երեք անգամ տարիքոտ եմ», ակնարկելով իր հօր նահատակութեան, երբ ան հազիւ թէ բոլորած էր 30 գարուններ: «Ո՛չ, ո՛չ, ան իմ հայրն է եւ անոր ինծի ուղղուած դասերը դեռ չեն աւարտած», կ՚եզրակացնէր Շամիրամ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ