Հոկտեմբերին Երեւան կատարած իր այցելության ժամանակ մեր թերթի ազգային եւ միջազգային քաղաքական եւ հասարակական կյանքի մշտական վերլուծաբան Երվանդ Ազատյանը ընդառաջելով մեր խնդրանքին` մի ամբողջ մեծ փաթեթ «TLS» էր բերել խմբագրություն:
Ժամանակակիցների վկայույթամբՙ հռչակավոր պարուհի Այսեդորա Դունկանը մի առիթով ասել է. «Մոսկվայում երկու գեղեցիկ մարդ կաՙ Սերգեյ Եսենինը եւ Սուսաննա Մառը»:
Սեպտեմբերը մեր թատերական իրականության մեջ նշանավորվեց առաջին անգամ Հայաստանում Նո ճապոնական ավանդական թատրոնի հյուրախաղերով, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ Իտալիան ակնհայտորեն գերակշիռ մաս ունի: Որեւէ ժողովրդի մշակույթը նրա ազգային հիմնինքնությանՙ լեզվի արտահայտության դրսեւորումն է տարբեր ձեւերի մեջ. այդ պատճառով աշխարհում կարեւոր երեւույթ է նկատվում մայրենի լեզվի շաբաթի անցկացումը: 2001 թվականից աշխարհում անց կացվող «Իտալերեն լեզվի շաբաթը» այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 18-ից 24-ը: Հայ-իտալական վաղեմի առնչություններն ...
Բեյրութի ՀԲԸՄիության գրասենյակը եւ Հայ երիտասարդաց միության Անդրանիկ մշակութային ընկերակցությունը հոկտեմբերի 8-ին ՀԲԸՄ-ի Դեմիրջյան կենտրոնում մեծարել են լիբանանահայ ճանաչված բեմադրիչ եւ դերասան Պերճ Ֆազլյանին (1926-2016): Բազմաթիվ օտարազգիների ներկայությամբ միջոցառումը վարել է Ժիրայր Ավետիսյանը , ով իր բացման խոսքում նշել է, որ Ֆազլյանը գրել է արաբերեն, հայերեն, ֆրանսերեն ...