RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 28-10-2016



Տեղադրվել է` 2016-10-28 19:05:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2213, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Բեյրութի ՀԲԸՄիության գրասենյակը եւ Հայ երիտասարդաց միության Անդրանիկ մշակութային ընկերակցությունը հոկտեմբերի 8-ին ՀԲԸՄ-ի Դեմիրջյան կենտրոնում մեծարել են լիբանանահայ ճանաչված բեմադրիչ եւ դերասան Պերճ Ֆազլյանին (1926-2016): Բազմաթիվ օտարազգիների ներկայությամբ միջոցառումը վարել է Ժիրայր Ավետիսյանը , ով իր բացման խոսքում նշել է, որ Ֆազլյանը գրել է արաբերեն, հայերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներով ավելի քան 100 թատերգություն, որոնք իրենց ուրույն տեղն ունեն թատերական պատմության մեջ: 1959-ին հիմնել է ՀԵԸ-ի «Վահրամ Փափազյան» թատերախումբը, որը ղեկավարել է մինչեւ 1971 թիվը:

Խոսք է առել նաեւ Հակոբ Վարդիվառյանը , որ վերհիշել է Թուրքիայից 1954 թվին Ֆազլյանի Լիբանան տեղափոխվելը, թատերախմբի կայացման գործընթացը եւ Թեքեյան մշակութային միության հետ նրա համագործակցությունը: Ելույթներ ունեցել են նաեւ լիբանանցի կոմպոզիտոր, երգերի բառերի հեղինակ Էլիաս Ռահբանին , լիբանանցի գրող Ալեքսանդր Նաջջարը , որ Ֆազլյանին գնահատել է որպես «լիբանանյան թատրոնի նահապետի» եւ Ռիֆաաթ Թարաբեյը :

Երեկոն եզրափակել է Ֆազլյանի որդինՙ Հարութը , ով լիբանանյան ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ֆազլյանի կինըՙ Սիրվարդ Գրիգորյանը, եւ թոռըՙ Պերճ Ֆազլյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 28-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ