2015-ի աշնանից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման մեջ էր: Սունդուկյանցիներն այդ ընթացքում խաղացել են Պարոնյանի անվան թատրոնի բեմում, նաեւ շրջագայել Հայաստանի մարզերում: Թատրոնի ղեկավարությունը գոհ էր. հիմնանորոգվելու եւ վերազինվելու էր բեմը:
Նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցավ Պոլիֆոնիկ երգչախմբի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ համերգը: Կազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Դեյվիդ Յանգը եւ Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի նախագահ ...
Այս տարի լրանում է Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» կինոնկարի ստեղծման 40 տարին: Այդ առթիվ թարգմանաբար հրատարակում ենք Երեւանի «Կոմունիստ» ռուսալեզու թերթում 38 տարի առաջ (11.01.1978) տպագրված ճանաչված արձակագիր եւ սցենարիստ Շահեն Թաթիկյանի (1924-1992) հոդվածը:
«Արփենիկ Նալբանդյանը անհունորեն սիրում էր կյանքն իր բազմազանությամբ, զգացմունքներով եւ երազներով, անքակտելիորեն կապված էր մարդկանց ու բնության հետ: Նա փնտրում էր վեհը, իմաստային լավն ու գեղեցիկը»: 1967-ին Նկարիչների տանը Արփենիկ Նալբանդյանի հետմահու ցուցահանդեսի առիթով Արա Սարգսյանի այս խոսքերի ճշմարտացիությունը մեկ անգամ եւս հաստատում է Ազգային պատկերասրահում ...
«Հայկ Ուլուհոջյանի մատիտը այլեւս գլուխգործոցներ չի նկարի: Յոթանասուն տարեկան հասակում կյանքից հեռացավ պարմիջանացի ճարտաարապետը»: Այս տողերով է սկսվում Իտալիայի Պարմա քաղաքի Լեկե դի Պարմա գլխավոր օրաթերթի հոկտեմբերի 10-ի հոդվածը, որի խորագիրը հետեւյալն է. «Պարմա քաղաքը ողբում է ճարտարապետ Հայկ Ուլուհոջյանի կորուստը: Նա նախագծել էր նաեւ մեր քաղաքի Վերդիի անվան օդանավակայանը»:
Հոկտեմբերի 28-ի երեկոյան Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահում բացվեց քանդակագործ, նկարիչ Գեւորգ Ջորջ Կասաբյանի «Ընտրած դիտարկումներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Հալեպահայ, երեւանաբնակ քանդակագործն այստեղ էր նկարիչ Արչի Գալենցի (գեղանկարիչ Հարություն Կալենցի թոռը) հրավերով` իր իսկ արվեստի սրահում ներկայանալու: Նա ցուցադրության համար ընտրել էր շուրջ 40 գրաֆիկ աշխատանքներ եւ մի ...
Ամեն ժողովուրդ իր ազգային երաժշտական մտածելակերպն ունի, իր ինքնատիպ մեղեդիներն ու յուրօրինակ նվագարանները, որոնցով կատարվում են այդ մեղեդիները: Իր դարավոր պատմության ընթացքում մեր ժողովուրդն էլ բազում հետաքրքրական նվագարաններ է ստեղծելՙ փողային, լարային ու հարկանային երաժշտական գործիքների մի ողջ համակարգ, որոնք մեծ դեր են ունեցել մեր ընդհանուր երաժշտարվեստի զարգացման գործում: Դրանցից ...
1986-ի նոյեմբերի 16-ին Ռոսսինիի «Սեվիլյան սափրիչ» ներկայացման Ռոզինային փոխարինելը Հասմիկ Պապյանի համար դարձավ հիշարժան. դրանից առաջ մի քանի կառավարական համերգ արդեն երգել էր, նրան անշուշտ նկատել էին, բայց բեմական սկիզբը հենց այդ օրն է համարում։ Երգչուհին հիվանդ էր, առանց փորձի, սեփական հագուստով բեմ բարձրանալն ու իսկական մարտահրավերը հաղթահարելը հետոՙ 30 ...