Նոյեմբերի սկզբին Երեւանում անցկացված «Կին» կինոփառատոնում հայազգի վավերագրող, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պատմության մեջ առաջին հայուհի կինոռեժիսոր Արշա Օվանեսովայի ծննդյան 110-ամյակի առթիվ ցուցադրվեց մեկ այլ հայազգի կինովավերագրուհուՙ Սեդա Պումպյանսկայայի «Պողպատից եւ արցունքներից կազմված կինը» (1992) փաստագրական ֆիլմըՙ նվիրված Արշա Օվանեսովային: Սույն հոդվածով մեկ հարկի տակ կներկայացնենք ռուսական կինոյի այդ ...
Նոյեմբերի 23-ին Հայդելբերգի քաղխորհրդի մեծ դահլիճում պատվել են գերմանագիր Էդգար Հիլզենրաթինՙ Հիլդե Դոմին 2016-ի մրցանակ հանձնելով, որ տրվել է հեղինակին աքսորում ստեղծած գրականության համար: 1926-ին Լայպցիգում ծնված ծագումով հրեա գրողն իր երկերում շոշափել է տաբու թեմաներՙ հրեաների հետապնդումն ու Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությանՙ ցայսօր էլ քաղաքական ալեբախումներ հարուցող հարցին անդրադարձել իր ...
Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչատունը հայկական մատենաշարի շրջանակներում լույս է ընծայել անգլերեն լեզվով Գրիգոր Բլդյանի «Ֆրանսահայ գրականության 50 տարիները» («Fifty Years of Armenian Literature in France»), տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 5-ի համարը:
Ավստրալահայ լուսանկարիչ Ջեք Մաջարյանը (Մաճարյան) նոր կամուրջ է ասես ստեղծում մարդու եւ բնության միջեւ. այն ինչը խզվել կամ աղավաղվել էր ժամանակների մեջՙ նա վերադարձնում է նորիցՙ բացահայտելով այնպիսի նրբագույն գեղեցկություններ, որ միայն զգայուն աչքը կարող է տեսնել: Նրա այս սերը բնության հանդեպ այնքան ուժգին է, որ հնարավորություն է ստեղծում տեսնելու ...
Գրականագետ, թարգմանչուհի Մարո Մադոյան-Ալաջաջյանը Հայաստան գալու համար հարմար առիթների չի սպասում: Ամերիկաբնակ մեր հայրենակցուհին, որ ծնվել է Լենինականում, ավարտել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, տասնյակ թելերով կապված է հարազատ քաղաքի ու Հայաստանի հետ: Իր հիմնած «Արձագանք» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությամբ էլ նպատակ ունի ամեն կերպ աջակցել Գյումրի քաղաքի վերածննդին, ...
Գրականագետ Ավիկ Իսահակյանը, որ իսահակյանագիտության առաջատարներից է եւ զգալի վաստակ ունի իր Վարպետ պապի երկերի գիտական հրատարակության ու մեկնությունների ասպարեզում, իսկ մեծ Վարպետը մեկը չէ, այլ, ինչպես Թումանյանը, հայ նոր գրականության խորքային պատմություն, վերջին տարիներս, գիտությանը զուգահեռ, հանդես է գալիս Երեւանի, իր տեսած ականավոր մարդկանց վերաբերյալ զգայուն ականատեսի էսսեաոճ հոդվածներով ...
Մոնպելիեյից դեպի Քեւի գյուղակըՙ իր ծննդավայրը մեկնող իրավաբանականի ուսանող Էդգարը ուշանում է գնացքից եւ կայարանի ճաշարանում ծանոթանալով Լուիզի ու Կանանցից ամենաերջանիկիՙ Մադլենի հետ, հարկադրաբա՞ր (կանանց ծուղակն ընկնելով), թե՞ ինքնակամ, հայտնվում է այս եռանկյունում, որից, այնուհետեւ, ամեն գնով փորձում է դուրս պրծնել: Եռանկյունին ոչնչով չի զիջում նախկինին, որն իրեն սպասվում է ...