Դեռ անցյալ տարվանից լրատվամիջոցներում ու հասարակության տարբեր շրջանակներում խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանի կինոարտադրության մի խումբ հայ ներկայացուցիչներ ծրագրել են 1988 թվականի երկրաշարժի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմ նկարահանել: Սցենարը քննարկվեց նաեւ մեր մշակույթի նախարարությունում, իսկ ամռանը տեղի ունեցավ ֆիլմի նախնական փակ դիտումը: «Երկրաշարժ» ֆիլմը դիտել էին նաեւ Ռուսաստանում, եւ ...
Մեր ընթացիկ շարքը («Արվեստային ոչ պետական ինստիտուցիոնալ միտումները անկախ Հայաստանում») արդեն ներկայացրել է հետխորհրդային Հայաստանում ստեղծված արվեստի կրթության եւ ցուցադրության հաստատությունները: Մեր նախորդ նյութերում անդրադարձել ենք նախորդ դարի 90-ականների, ինչպես նաեւ 2000-ականների առաջին տասնամյակում ստեղծված ցուցադրության կենտրոններինՙ ՆՓԱԿ, ՀայԱրտ, Գյումրիի Բիենալե, Հայկական Բաց Համալսարան, Ուտոպիանա, Նարեկացի Արվեստի Միություն, Ջ.Գաֆեսճեան Արվեստի ...
Ինչպես հայտնում է «Ռոք երաժշտությունը ԽՍՀՄ-ում» հանրագիտարանը (1990)ՙ 1970-ականների վերջին մոսկովյան երեք ամենաճանաչված ռոք խմբերն էին «Մաշինա Վրեմենին», «Վիսոկոսնոյե Լետոն» ու «Վիկտորիան»: Վերջին երկու խմբերում իր արտակարգ ձայնային տվյալներով փայլում էր երգիչ Անդրեյ Դավիդյանը...
Նոյեմբերի 5-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական առաջին եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել «Լեւոն Հովսեփյան եւ ընկերներ» վերնագրով համերգը, ի մեծարումն դաշնակահարի 25-ամյա ծառայությանը եկեղեցուն եւ Մեծ Բոստոնի հայկական համայնքին:
Ամեն գիրք իր ժամանակն ունի, հատկապես, եթե դրա խորագիրն այնպիսի փիլիսոփայական կատեգորիա է ընդգրկում, ինչպիսին ժամանակն է: Կարդալով Կարինե Ռաֆայելյանի պատմվածքների ժողովածուն (Երեւան, Հեղինակային հրատարակություն, 2016), հանկարծ հայտնաբերում ես, որ այս գիրքը կարծես վաղուց ես ճանաչում, այն միշտ քեզ հետ է եղել, քո սեղանի, քո հոգու գիրքն է, քանի որ ...
Նոյեմբերի 7-ին Շվեդիայի թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը Հայաստանի դեսպանատանն ընդունելության է արժանացրել շվեդական KMW դասական տրիոյի անդամներինՙ նրանց վերջին թողարկած հայ երաժշտության խտապնակի առթիվ: Դաշնակահարուհի Անն-Սոֆի Քլինգբերգի, ջութակահարուհի Աննետ Մանհայմերի եւ թավջութակահարուհի Սարա Վիյքի հետ (որոնց ազգանունների սկզբնատառերից կազմված է տրիոյի անունը) դեսպան Ապիտոնյանը քննարկել է ...