RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 18:52:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2238, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵԴԱԿԱՆ ՏՐԻՈՅԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՄԲ

Նոյեմբերի 7-ին Շվեդիայի թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը Հայաստանի դեսպանատանն ընդունելության է արժանացրել շվեդական KMW դասական տրիոյի անդամներինՙ նրանց վերջին թողարկած հայ երաժշտության խտապնակի առթիվ: Դաշնակահարուհի Անն-Սոֆի Քլինգբերգի, ջութակահարուհի Աննետ Մանհայմերի եւ թավջութակահարուհի Սարա Վիյքի հետ (որոնց ազգանունների սկզբնատառերից կազմված է տրիոյի անունը) դեսպան Ապիտոնյանը քննարկել է Հայաստանի հետ հետագա համագործակցության հարցերը:

Անցյալ տարի «dB Productions» ֆիրման թողարկել էր KMW տրիոյի «Հայկական դաշնամուրային տրիոներ» խտապնակը, որն ընդգրկում է Առնո Բաբաջանյանի, Գայանե Չեբոտարյանի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Ինչպես նշված է խտապնակի ծանուցման մեջ, «KMW դասական տրիոյի նախորդ երկու ալբոմները մեծ հաջողություն են գրանցել ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտասահմանում: Այս անգամ նրա ուշադրությնա կենտրոնում Հայաստանն է, եւ KMW-ն ներկայացնում է Չեբոտարյանի, Բաբաջանյանի եւ Մանսուրյանի հրաշագեղ երաժշտությունը, որը, Խաչատրյանի երաժշտության պես, հայ ժողովրդական երաժշտության բազմաթիվ տարրեր ունի: Իսկական հայտնագործությո՛ւն»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ