RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016



ԼՈՒՍԱՐՁԱԿ

Տեղադրվել է` 2016-10-20 20:51:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2198, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈԲ ԴԻԼԱՆԸՙ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Եզակի դեպք արձանագրվեց այս տարի գրականության գծով Նոբելյան մրցանակ շնորհելու բնագավառում: Ներկայացված թեկնածուների միջից մրցանակակիր դարձավ աշխարհահռչակ երգիչ Բոբ Դիլանը:

Ռոբերտ Ալեն Զիմմերման բուն անունով Դիլանը ծնվել է 1941 թվի մայիսի 24-ին Դուլութում (Մինեսոտա): Բացի սոսկ երգիչ լինելուց նա իր երգերի բառերի եւ մի քանի ինքնակենսագրական գրքերի հեղինակն է: Նրա կազմած տեքստերը գրական, սոցիալական, քաղաքական եւ փիլիսոփայական հնչեղություն ունեն: Մեծապես ազդվել է «Լիթլ Ռիչարդի» կատարումներով եւ Վուդի Գատրիի, Ռոբերտ Ջոնսոնի եւ Հենք Ուիլյամսի քնարերգական բառամթերքով: Բայց կարիերայի 50 տարիների ընթացքում բազմաթիվ նորարարական մոտեցումներով է հարստացրել ամերիկյան երգարվեստը: Երգել է ինչպես ժողովրդական, այնպես էլ բլուզ, գոսպել, ռոք՛ն ռոլ, ջազ եւ քանթրի ժանրի երգեր, հիմնականում կիթառի եւ հարմոնի նվագակցությամբ:

Նրա հորական կողմից պապըՙ Զիգմենն ու կինըՙ Աննա Զիմմերմանները Օդեսայից են Մ. Նահանգներ գաղթել 1905-ի հակասեմական իրադարձություններից հետո: Իսկ մորական կողմից պապըՙ Բեն եւ կինըՙ Ֆլորենս Սթոունները լիտվացի հրեաներ են, որոնք ավելի վաղՙ 1902-ին են մեկնել Ամերիկա:

Մինչեւ Բոբի 6 տարեկան դառնալը ծնողները Դուլութի փոքրիկ հրեական համայնքի անդամներ են եղել: Հետո ընտանիքը տեղափոխվել է Հիբինգ, որտեղ դպրոցական տարիներին Բոբը կազմել է մի քանի խմբեր եւ ընկերակցել է Լիթլ Ռիչարդին, Էլվիս Փրեսլիին եւ Բոբի Վիին: Այնուհետեւ տեղափոխվել է Մինեապոլիս, որտեղ սկսել է երգել «10 O՛clock Scholar» սրճարանում: Այստեղ էլ ներշնչված լինելով Դիլան Թոմասի բանաստեղծություններով նա իր համար 1962-ին ընտրել է Բոբ Դիլան անուն-ազգանունը:

1961-ի հունվարին քոլեջի առաջին կուրսը ավարտելուց հետո Բոբը մեկնել է Նյու Յորք այցելելու իր երաժշտական կուռքը համարվող Վուդի Գաթրիին, որ ծանր հիվանդ էր Գրեյսթաուն պարկի հոգեբուժարանում: Հետագայում Բոբը գրել է «Գաթրին Ամերիկյան ոգու իսկական մեկնաբանն էր եւ նրա երգերը լի էին մարդկայնությամբ: Ես այդ ժամանակ որոշեցի լինել Գաթրիի մեծագույն հետեւորդը»:

1962-63-ի դեկտեմբեր-հունվար ամիսներին առաջին անգամ այցելել է Անգլիա, որտեղ կատարել է իր հայտնի «Blowin՛ in the Wind» երգը: Նրա ձայնը բոլորին դուր չի եկել, եւ երգերից ոմանք առավել բարեհնչյուն տարբերակներով հանրությանն են հասել հիմնականում Ջոան Բաեզի կատարումների շնորհիվ: Նրանք երկուսով հայտնի են դարձել որպես մարդու իրավունքների համար պայքարող մարտիկներ:

Հետագայում նա շրջագայության է մեկնել դեպի Եվրոպա, Ավստրալիա եւ Հեռավոր Արեւելք:

1997-ի դեկտեմբերին նախագահ Բիլ Քլինթոնը Սպիտակ Տանը նրան պագրեւատրել է «Քենեդի կենտրոնի» պատվո նշանով: «Բոբը ավելի շատ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա, քան որեւէ այլ կատարողական արտիստ: Նրա ձայնը գուցե ոչ միշտ է բարեհունչ, բայց նա երբեք չի փորձել հաճոյանալ: Նա իր երգերով անհանգստացրել է հզորներին», ասել է նախագահը այդ առթիվ:

Մարտին Սկորսեզեն Դիլանի մասին BBC-ի համար ֆիլմ է նկարահանել 2005-ին «No Direction Home» վերնագրով: Իսկ 2014-ին «Simon Schuster» հրատարակչատունը լույս է ընծայել Դիլանի երգերի տեքստերի 960 էջանոց ծավալուն հատորը, որի 50 օրինակներ Բոբի ստորագրությամբ վաճառվել են յուրաքանչյուրը 5000 դոլարով:

(Հաջորդիվ կարդալ Երվանդ Ազատյանի անդրադարձը այս մասին):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ