Կարծես չհայտարարագրված պարտք լինի. հայ ռեժիսորները, որպես կանոն, ջանում են անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը: Բոլորն են խոստովանումՙ բարդ, պատասխանատու թեմա է, հետեւաբար, իրենց ոչ միշտ է հաջողվում էկրան բարձրացնել մեր ազգային ողբերգությունը: Դրա համար լավ սցենար, ֆինանսական բավարար միջոցներ, ստեղծագործական պրոֆեսիոնալ կազմ (խաղարկային ֆիլմի դեպքումՙ որակյալ դերասաններ), ռեժիսորական հետաքրքրական մոտեցում ու ...
Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆ. Լալիկ Խաչատրյանը գործող հայ լեզվաբանների մեջ ամենաբեղուն գրիչ ունեցողներից մեկն է: Բավական է նշել միայն նրա վերջին տարիների հեղինակած գրքերը, եւ պարզ կդառնան նրա հետաքրքրությունների լայն շրջանակը եւ, ամենակարեւորը, նրա չկաղապարված, կարծրատիպերից դուրս գտնվող թեմաներն ու մեթոդաբանությունը: Նրա ...
Իր ժամանակի լուսավորության առաքյալը համարվող Գաբրիել արք. Այվազովսկին (1812-1880 թթ.) իր հակառակորդներին միշտ պատասխանել է վայելուչ ոճով եւ առակավոր խոսքերով, այլ ոչ` նրանց բնորոշ հայհոյական ու վարկաբեկիչ արտահայտություններով: Առակախոսության հանդեպ նրա մեծ սիրո մասին է վկայում 1874 թ. Կ. Պոլսում լույս տեսած «Հազար եւ մի առակաւոր բանք ազգայինք եւ օտարք» ...
Պալաքեան մականունը, որ խորքին մէջ մեր հին եւ ազնուական տոհմանուններէն մէկն է, անպայմանօրէն - անշուշտ մեզի, հիներուս համար - կը կապուի Գրիգորիս Եպիսկոպոս Պալաքեանին, հեղինակը «Հայ Գողգոթան» կոթողական յուշագրութեան (այն օրերունՙ տակաւին վարդապետ):
Շուտով հինգ ամիս կլինի, ինչ հայաստանցիներս քուն ու հանգիստ չունենք, հրաբուխը, որի վրայ ապրում էինք, սկսեց ժայթքել ու յայտնի չէՙ դեռ ինչքան է ժայթքելու... Մեր լարուած օրերում, անզօր եւ վհատեցնող հոգեվիճակներին իսկական դարման ու մխիթարութիւն եղան մշակութային մի շարք ուշագրավ միջոցառումներ, որոնք լիցքաթափում էին, յոյս տալիս, ինչու չէ, նաեւ զուարճացնում: ...