Հռոմեացի Կոստանդիանոս կայսրը 4-րդ դարում Կոստանդնուպոլսում կառուցեց Այա Սոֆյայի տաճարը, որը կանգուն մնաց մոտ 600 տարի: 11-րդ դարում տաճարի գմբեթը երկրաշարժից փլուզվեց: Անիից հրավիրված ճարտարապետ Տրդատն Այա Սոֆյայի ավերված գմբեթը նախկինից էլ ավելի գեղեցիկ վերականգնեց: Անցավ 400 տարի. օսմանցի թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը եւ Այա Սոֆյան դարձրին մզկիթ: Մահմեդ 2-րդ սուլթանը ...
Մեկ տարի առաջ, հուլիսի 21-ին, անողոք հիվանդությունը կյանքից զրկեց սփյուռքահայ շնորհալի բանաստեղծ ու թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանին: Առաջիկա չորեքշաբթի, հուլիսի 20-ին, Բեյրութի «Լեւոն Շանթ» դահլիճում, Համազգայինի շրջանային վարչության նախաձեռնությամբ տեղի կունենա գրողի մահվան 1-ին տարելիցին նվիրված հիշատակի հանդիսություն եւ նրա «Կարծես երազ մըլլար» քնարավեպի գինեձոն: Կխոսեն լիբանանահայ հայտնի մտավորականներ Ժիրայր Դանիելյանը ...
Հրաչյա Մաթեւոսյան. սիրված ու ճանաչված մարդ Հայրենիքում ու Սփյուռքում, որն այսօր, ավաղ, մեզ հետ չէ սոսկ ֆիզիկապես, բայց հոգով, թողած գրական ժառանգությամբ կա եւ կմնա իր ժողովրդի հետ, որին անսահման նվիրված էր:
Երեք ամիսէ կրկին ու կրկին «Աշնանային մենանուագ» հատորը ձեռքիս ետ ու առաջ կը դարձնեմ էջերը, ու Հալէպը, մանկութեան եւ պատանութեան օրրանս, սահիկներու ցուցադրութեամբ կը տողանցեն աչքիս առաջ:
Լոս Անջելեսում բնակվող արվեստաբան Տիգրան Քասունին լույս է ընծայել «Հայոց ցեղասպանությունը պլակատներում: 1915-2015 թթ.» խորագրով իր առաջին ալբոմը, որտեղ դասակարգել եւ վերլուծել է 1910-20 թվերին Մ. Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ հետագայումՙ 1970-2015 թվերին հայկական սփյուռքում հրատարակված պլակատները, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Հայոց ցեղասպանության մասին ամերիկահայ մեծահարուստ բարեգործ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանվող «Խոստումը» կինոնկարը ավարտվել է եւ ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթիՙ ամերիկյան էկրաններին կցուցադրվի այս տարվա դեկտեմբերին:
Խորհրդային կառավարությունը թե՛ քաղաքականությամբ, թե՛ մշակույթով մշտապես իր համակրանքն էր ցուցաբերում Աֆրիկայի ազատագրական պայքարի հանդեպ: Այն արտացոլվել է նաեւ տարբեր խորհրդային հանրապետություններում ստեղծված արվեստի գործերում, եւ Հայաստանը բացառություն չէր: Դեռեւս 1930-ին նկարահանված Ա. Դանիելյանիՙ պիոներական ճամբարի առօրյան ներկայացնող «Առաջին ճառագայթները» խաղարկային շարժանկարի հերոսներից է եղել մի սեւամորթ (դերակատարՙ Հ. Դանիելյան): ...
Իննսուներկու տարեկանում վախճանվել է տաղանդավոր ջութակահարուհի Անահիտ Աճեմյան-Ավագյանը: Ծնվել էր Նյու Յորքում 1924 թվին: Երաժշտական կրթությունն ստացել էր հանրահայտ Ջուլյարդ երաժշտանոցում: 1946-ին, դեռ ուսանող, մասնակցել է մրցման եւ արժանացել Ուոլթըր Նաումբերգ հիմնարկի մրցանակին: Նույն տարում քաղաքապետարանում իր առաջնաելույթը մեծ գնահատանքի է արժանացել եւ «Մադմուազել» ամսագիրը նրան շնորհել է «Նշանակալի ձեռքբերում» ...
Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) «Alliant» միջազգային համալսարանի տարածքում գտնվող «Սկրիպս Ռենչ» (Scripps Ranch) թատրոնը, որ Հարավային Կալիֆոռնիայի արվեստասեր հասարակության սիրված վայրերից է, հուլիսի երկու իրարահաջորդ շաբաթավերջերին (14-17 եւ 21-24) անցկացնում է իր հինգերորդ տարեկան թատերական փառատոնը, որի ընթացքում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, բեմադրվելու է նաեւ ամերիկահայ ճանաչված դրամատուրգ Լիզա ...