RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016



Տեղադրվել է` 2016-07-14 19:53:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1661, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 100-ԱՄՅԱ ՊԼԱԿԱՏՆԵՐՈՒՄ

Հ.Ծ.

Լոս Անջելեսում բնակվող արվեստաբան Տիգրան Քասունին լույս է ընծայել «Հայոց ցեղասպանությունը պլակատներում: 1915-2015 թթ.» խորագրով իր առաջին ալբոմը, որտեղ դասակարգել եւ վերլուծել է 1910-20 թվերին Մ. Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ հետագայումՙ 1970-2015 թվերին հայկական սփյուռքում հրատարակված պլակատները, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Գրքի «առաջաբանի փոխարեն» գլխում Տիգրանի հայրըՙ պ.գ. դոկտոր Երվանդ Քասունին ներկայացրել է հայկական հարցի զարգացումները աշխարհաքաղաքական, սոցիալական եւ տնտեսական տեսանկյունից շեշտադրելով 19-րդ դարից սկսած հայոց դեմ ուղղված անարդարությունների արշավը: Այնուհետեւ «Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կառույցը եւ օտարների բարեգործությունը», «Ազգային ինքնությունը», «Պայքար եւ զոհողություն» եւ «Հիշատակում եւ ճանաչում» գլուխների ներքո Տիգրան Քասունին ժամանակագրական կարգով դասակարգել է մոտ 90 պլակատներ, որոնք լուռ վկաներն են հայերի դեմ գործադրված դաժան վայրագությունների: Դրանք նաեւ հարստացնում են մեր գիտելիքները միջազգային բարեգործական եւ մարդասիրական այն հսկայական ջանքերի մասին, որոնց շնորհիվ այդ ժամանակ մոտ 117 միլիոն ամերիկյան դոլար եւ տասնյակ հազարի հասնող բրիտանական ֆունդ ստերլինգ էր հանգանակվել:

Գիրք-ալբոմին հասու լինելու համար կարելի է այցելել «http://goo.gl/mzaTjw» կայքը (Amazon.com):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ