RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016



Տեղադրվել է` 2016-07-14 19:53:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1554, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԶԱ ՔԻՐԱԶՅԱՆԻ ՊԻԵՍԸՙ ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) «Alliant» միջազգային համալսարանի տարածքում գտնվող «Սկրիպս Ռենչ» (Scripps Ranch) թատրոնը, որ Հարավային Կալիֆոռնիայի արվեստասեր հասարակության սիրված վայրերից է, հուլիսի երկու իրարահաջորդ շաբաթավերջերին (14-17 եւ 21-24) անցկացնում է իր հինգերորդ տարեկան թատերական փառատոնը, որի ընթացքում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, բեմադրվելու է նաեւ ամերիկահայ ճանաչված դրամատուրգ Լիզա Քիրազյանի «On Air» («Օդից կախված») պիեսըՙ համայնքային քոլեջի մի դասախոսի մասին, ով վիետնամական պատերազմից հետո առաջացած ճգնաժամային իրադրության մեջ փորձում է համատեղել մասնագիտական իր փառասիրությունները ընտանիքի հանդեպ ունեցած իր պարտականությունների հետ: Գլխավոր դերում հանդես է գալիս Սան Դիեգոյի արվեստաբան քննադատների մրցանակին արժանացած, ծագումով հայ Ջեֆրի Ջոնսը: Բեմադրիչն է նշանավոր խորեոգրաֆ եւ Մեյզներ/Չեխով ուսումնավարժական ստուդիայի (MCIT) գեղարվեստական համատնօրեն Լիզ Շիփմանը:

«Հինգերորդ փառատոնի շրջանակներում ուրախ ենք ընդգրկելու մեր համայնքի տարբեր ներկայացուցիչների նոր պիեսները: Այս տարի չորս պիեսներից երեքի հեղինակները կանայք են, ինչը կարեւոր շրջադարձ է, որովհետեւ կին-դրամատուրգները սովորաբար քիչ են ներկայացված թատրոնում», նշել է այս առթիվ փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Ռոբերտ Մեյը:

Լիզա Քիրազյանի այլ թատերգությունների թվում կարելի է նշել «Այցելուն», «Վեց տեսակետ», «Հայկական ձայներ», «Հոգեկան տվայտանք» եւ այլն: Ավարտել է Ստենֆորդի համալսարանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ