Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շքահամերգով եզրափակեց իր 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Համերգից առաջ Մաշտոց 43 հասցեում բացվեց Հայաստանի առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Արշակ Ադամյանի հիշատակին նվիրված հուշատախտակը: Մեծ եղեռնից ընդամենը 10 տարի անց, հիմնվելով կոնսերվատորիայիՙ Ռոմանոս Մելիքյանի հավաքած առաջին կուրսի վրա, Արշակ Ադամյանը ստեղծեց սիմֆոնիկ ...
1969 թ. ամբողջ հայությունը` Հայաստան եւ Սփյուռք, նշում էր Կոմիտասի ծննդյան 100-ամյակը: Այդ օրերին, «Սփյուռք» ճանաչված շաբաթաթերթը, որ լույս էր տեսնում Բեյրութում Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ, արտատպեց Շահան Շահնուրի «Ազատն Կոմիտաս» հոդվածը, զլանալով նշել, որ այդ նյութն առաջին անգամ տպագրվել է 1935թ., Փարիզի «Ապագայ» թերթում:
«Իմպրեսիոնիզմ. Նկարիչ հայեր»ՙ շքեղ, մեծադիր պատկերագիրքը ներկայացնում է համաշխարհային մշակույթում հեղաշրջում առաջացրած գեղարվեստական ամենաազդեցիկ ուղղություններից մեկիՙ իմպրեսիոնիզմիՙ հայ կերպարվեստի վրա ունեցած ազդեցության եւ դրա անմիջական եւ անուղղակի կրողների համահավաք ամբողջությունըՙ սկսած հայ իրականության մեջ նրա հիմնադիր Եղիշե Թադեւոսյանից մինչեւ մեր ժամանակների նկարիչներՙ Արամ Իսաբեկյան, Փարավոն Միրզոյան եւ ուրիշներ:
Տարիներ շարունակ մեր գրականության մեջ ու մամուլում շրջանառվել են փաստեր, որոնք ընթերցողին հետաքրքրել են, զարմացրել եւ ուրախացրել, սակայն դրանք ստուգելը եղել է անհնար, հատկապես եթե դրանք վերաբերել են աշխարհի տարբեր անկյունների պահոցներում ծվարած գրքերի, թերթերի, լսատեսողական նյութերի: Ուսումնասիրողները եւ լրագրողները ստիպված կրկնել են արդեն ասվածըՙ հղելով մեկ կամ լավագույն դեպքում ...
Առաջին հանդիպումը շատ տպավորիչ էր: Հատկապես «Հայրենիքի ձայն» թերթը, որ մեր տանը ծայրից ծայր էր կարդացվում, նրանՙ Հրաչյա Մաթեւոսյան հեղինակին ինձ արդեն սիրելի անուն էր դարձրել: Ու երբ համալսարանում մեր դիպլոմայինների պաշտպանությանը հանդիպեցի, մի տաք դող դեպի սիրտ վազեց: