RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016



Տեղադրվել է` 2016-07-14 19:53:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2165, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՃԱՆԱՉՎԱԾ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՃԵՄՅԱՆ-ԱՎԱԳՅԱՆԸ

Իննսուներկու տարեկանում վախճանվել է տաղանդավոր ջութակահարուհի Անահիտ Աճեմյան-Ավագյանը: Ծնվել էր Նյու Յորքում 1924 թվին: Երաժշտական կրթությունն ստացել էր հանրահայտ Ջուլյարդ երաժշտանոցում: 1946-ին, դեռ ուսանող, մասնակցել է մրցման եւ արժանացել Ուոլթըր Նաումբերգ հիմնարկի մրցանակին: Նույն տարում քաղաքապետարանում իր առաջնաելույթը մեծ գնահատանքի է արժանացել եւ «Մադմուազել» ամսագիրը նրան շնորհել է «Նշանակալի ձեռքբերում» մեդալըՙ հռչակելով նրան երաժշտության բնագավառում «Տարվա երիտասարդ կինը»: Հետագայում ժամանակակից դասական երաժշտությանը բերած իր նպաստի համար պարգեւատրվել է նաեւ «Սբ. Հակոբի» շքանշանով, որը նրան «Մալթայի Ասպետի» կոչում է տվել:

Իր քրոջՙ դաշնակահարուհի Մարոյի հետ բազմաթիվ համերգներ է տվել Եվրոպայում, Կանադայում եւ Մ. Նահանգներում: «Նյու Յորք Թայմսի» երաժշտական տեսաբանը նրանց համարել է վիրտուոզ տաղանդի տեր քույրեր:

Անահիտը 1940-ականներին Նյու Յորքում համահիմնադիրն է եղել «Հայ երաժշտության բարեկամներ հանձնախմբի», որը մեծապես նպաստել է երգահան Ալան Հովհաննեսի կարիերայի առաջխաղացմանը: Այնուհետեւ, 1960-ականներին ջութակահար Մեթյու Ռայմոնդիի հետ հիմնել է «Երգահանների լարային քառյակը», որը շուտով միջազգային ճանաչում է ձեռք բերել, շրջագայելով մոտ 30 երկրներ, որոնց թվում Խորհրդային Միություն, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա եւ Չինաստան:

Անահիտ Աճեմյանը նաեւ երկար ժամանակ ժյուրիի անդամ է եղել «Կոլումբիա համալսարանի» երաժշտական ֆակուլտետի կազմակերպած մրցույթներում:

«ԱԶԳ-ը» ցավակցում է հանգուցյալի հարազատներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ