Մեկ տարի առաջ Բոլոնիայի (Իտալիա) կինոփառատոնում Ցեղասպանության դարադարձի առթիվ ներկայացված էին Եղեռնի ժամանակաշրջանի վավերագրական կինոխրոնիկա եւ մի քանի հայկական համր շարժանկարներ: Այդ առթիվ «Սպետտակոլի» պարբերականում լույս է տեսել կինոքննադատ, լրագրող Լուկա Պելեգրինիի հոդվածը: Թարգմանաբար ներկայացնում ենք հայերենՙ հաշվի առնելով հատկապես նրա պարունակած արժեքավոր տեղեկությունները Հայոց ցեղասպանությանն առնչվող նորահայտ կինովավերագրերի մասին:
Նռանե Գրիգորյան, Աննա Սաֆարյան, Լիզա Պետրոսյան, Մանե Սարգսյան : Այս աղջիկները դեռ ընդամենը ուսանողներ են, նոր են բոլորել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «արվեստի կառավարում» բաժնում ուսումնառության երկրորդ տարին, բայց միասին անցյալ տարվանից արդեն երկու անգամ լուրջ կինոփառատոն են կազմակերպում ու հաջողությամբ անցկացնում: Այն էլՙ մայրաքաղաքից ...
Բարձր Հայքըՙ հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում մեծ դեր է ունեցել միջնադարյան Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կյանքի զարգացման բնագավառում: Դա մի տարածք էր, որտեղ ձեւավորվել է հայ ժողովուրդը, կառուցվել են տաճարներ, նաեւ գրչության եւ մանրանկարչության խոշոր կենտրոններՙ առնչվելով Գլաձորի, Տաթեւի, Կիլիկիայի, Ղրիմի եւ Պալելոգիական արվեստի նմուշների հետ: Այդ տարածքից ...
2016 թ. հունիսի 16-18-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքի Ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայ արվեստը գաղթավայրերում» 2-րդ միջազգային գիտաժողովը: Արդեն երկրորդ անգամ, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտը եւ Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանը ձեռնամուխ են լինում հայկական գաղթավայրերի արվեստին նվիրված գիտաժողովի կազմակերպմանը:
Գյումրու «Դպիր» հրատարակչությունը պետական աջակցությամբ լույս է ընծայել «Գրական Գյումրի» ալմանախ-ժողովածուն, որն իր ընդգրկմամբ արտացոլում է քաղաքի եւ Շիրակի մարզի արդի գրական գործընթացի գրեթե ամբողջական պատկերը: Ժողովածուի շնորհանդես-գինեձոնը երեքշաբթի, Շիրակի իր մարզային գրասենյակում կազմակերպել էր Ռամկավար Ազատական կուսակցության վարչությունը: Ներկա էին տպագրված ստեղծագործությունների հեղինակներ, քաղաքային եւ մարզային իշխանության, գրողների միության, ...
Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի եւ Թեքեյան մշակութային միության «Վ. Թեքեյան» մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը: