Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անմխիթար խաղացանկի մասին կարծիքները մեկ անգամ չեն հնչել: Երկարատեւ ու համառ ընդմիջումից հետո մշակույթի նախկին նախարարը վերջապես վերականգնեց այս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը եւ նշանակեց բեմադրող ռեժիսոր, դերասան Արմեն Էլբակյանին: Վերջին մեկ տարում մայր թատրոնի բեմը նորոգվել, տեխնիկապես վերազինվել է: Այդ հաճույքը մեր երկրի ...
«Թեհրան թայմս» թերթի հաղորդմամբ, Թեհրանի «Մարիամ» պատկերասրահում հունվարի 6-11-ը կայացել է թեհրանահայ հինգ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ներկայությամբ Սեպուհ արք. Սարգսյանի եւ Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրենՙ Մահմուդ Սալահիի:
Շահէ Քեշիշեանը հալէպահայ տաղանդաւոր երիտասարդ մըն է, որ Հայրենիքի մէջ երաժշտական իր ուղին հարթելովՙ այսօր ճանաչում գտած է եւ գնահատուած հայրենի ժողովուրդին կողմէ, յատկապէս իր ղեկավարած «Ովսաննա» երգչախումբով եւ «Զանգակներ» նուագախումբով: Շահէի նպատակասլաց ճամբան հեշտ չէ եղած, սակայն իր անբեկանելի կամքի ոյժով յաղթահարած է բոլոր դժուարութիւններն ու արժանացած ոչ միայն ...
Հայոց հանրային եւ գեղարվեստական մտքի վրա Ավետիս Ահարոնյանի թողած վիթխարի ազդեցությունը հաճախ է հանգեցրել հակազդեցության: Ահարոնյանին քննադատելը սովորական մի բան էր Խորհրդային Հայաստանում, բայց նորություն չէր: Մասնավորապես 1910-ական թթ. երիցս նրա դեմ էր դուրս եկել Վահան Տերյանըՙ մի դրվագում ազդարարելով, թե «Ահարոնյանը չէ մեր ապագա գրականության ուղին»:
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 14-ի երեկոյան, կյանքի 85-րդ տարում, Ավստրիայում վախճանվել է Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը:
Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մալթայում նկարահանված «Խոստումը» ֆիլմը վերջապես գտել է իր դիստրիբուտորին, լայն շրջանառության մեջ դնող ընկերությանըՙ հանձին «Open Road Films»-ի, եւ ամերիկյան մայրցամաքի մոտ 2000 կինոդահլիճներում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ցուցադրվելու է ապրիլի 28-ից սկսած: