ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ԹԵՀՐԱՆՈՒՄ Հ. Ծ. «Թեհրան թայմս» թերթի հաղորդմամբ, Թեհրանի «Մարիամ» պատկերասրահում հունվարի 6-11-ը կայացել է թեհրանահայ հինգ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ներկայությամբ Սեպուհ արք. Սարգսյանի եւ Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրենՙ Մահմուդ Սալահիի: Ներկայացված են եղել Լիլիթ Տերյանի, Սերժ Ավագյանի, Էդման Այվազյանի, Սիմոն Այվազյանի եւ Գառնիկ Տեր-Հակոբյանի կտավները: Ողջունելով նկարիչներին եւ հանդիսատեսներին Սալահին նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները բարձր մակարդակի են, եւ արվեստագետները նպաստում են դրան: |