Անցյալ սեպտեմբերին վախճանվեց ռուսական բալետի հայազգի գործիչներից եւ ավագագույն ներկայացուցիչներից մեկըՙ պարուհի, պարուսույց, 1968-ից Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի եւ արվեստի վաստակավոր գործիչ, Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Եվգենյա Ֆարմանյանցը...
Անցյալ տարի Փարիզում լույս տեսավ երկու ֆրանսերեն հատորՙ նվիրված հայ կինոյի երկու մեծագույն կինոբեմադրիչներինՙ Սերգեյ Փարաջանովին եւ Արտավազդ Փելեշյանին: Փարաջանովին նվիրված գրքին «Ազգն» արդեն անդրադարձել է (23 դեկտեմբերի, 2016): Երկրորդ հատորն էՙ «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» («Ելոու նաու», 176 էջ), խմբագիրներն են Կլեր Դենիելը եւ ...
Այսօրվա պես հիշում եմ 2005թ. հոկտեմբերի 22-ի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Այդ օրը նորաստեղծ անսամբլի ծնունդը շնորհավորելու էին եկել մերօրյա հայկական կատարողական արվեստի ավագ, միջին ու երիտասարդ սերնդի լավագույն ներկայացուցիչները: Բոլորին էր հասկանալի նրանց պատած ուրախությունը. վերջապես ի հայտ էր ...
Մի ինչ-որ չգրված օրինաչափությամբ կարծես թե մանկական ներկայացման ժանրը թատերագետներիս աչքից վրիպել է, այնինչ սա ամենակարեւոր ժանրն է թատրոնում, քանի որ գործ ունի ամենակրտսեր ու ամենաազնիվ հանդիսատեսի հետ, ով չունի նախապաշարմունքներ, վերապահումներ. նրան չես խաբի, չես համոզի: Ոչ պակաս կարեւորություն ունեն մանկական ներկայացումների շարքում Ամանորի ներկայացումները, քանի որ դաստիարակչական, գեղագիտական ...
Հայ անվանի քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի 98-ամյակին նվիրված «Նիկոլայ Նիկողոսյան. Մոսկվայի դասականը կրկնակի հայելու մեջ» խորագրով ցուցահանդեսը հանդիսատեսի պահանջով երկարաձգվեց եւս մեկ շաբաթով: Բեռլինի «Direktorenhaus» արվեստի թանգարանում նոյեմբերի 30-ից հունվարի 6-ը նախանշված ցուցահանդեսը փակվեց հունվարի 13-ին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին վերոնշյալ թանգարանը, Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահը, Մոսկվայի Ռուս-գերմանական ֆորումը եւ «Նիկո» ...
Նրա հիշողություններում ինքը ռեժիսոր, արտիստ է եղել դեռ մանկուց, երբ ցանկացած իրավիճակում ստեղծել է բեմ, շրջապատող առարկաները դարձրել գործող անձինք ու հանպատրաստից ներկայացում բեմադրել: «Ռեժիսոր ծնվում են: Եթե չեն ծնվում, ուրեմն երբեք չեն էլ դառնում: Ոչ մի բուհ, ոչ էլ ՎԳԻԿ-ը չի կարող մարդուն ռեժիսոր դարձնել, եթե նա դեռ իր ...
Կյանքի 92-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեր կերպարվեստի երեւելի դեմքերից մեկըՙ Հայաստանի ժողովրդական եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի Խաչատրյանը: Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ...