RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-06 21:43:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 4665, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԵՐՎԱԾ Է «ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ» ՊԱՐՈՒՄ

Ինգեր ԱԼԵՍԹԻԳ

Շվեդ-հայկական հարաբերությունների 25-ամյակը վերջերս հանդիսավորությամբ նշվեց է Ստոկհոլմի «Վասա» թատրոնում. «Հզոր զգացմունքներ» ճանաչված պարի խումբը ներկայացրեց մի գեղեցիկ տեսողական կատարումՙ անդրադառնալով նաեւ երկրի պատմությանը:

Դեռ մի քանի տարի առաջ «Դագենին» տված հարցազրույցում Օպերայի եւ բալետի թատրոնի պարող Արսեն Մեհրաբյանը պատմել է արդեն մի քանի տարի գործող իր «Հզոր զգացմունքներ» պարախումբի մասին: Խումբը, որը կազմված է եվրոպական երկրներում աշխատող մի քանի հայ պարողներից, միջազգային մի քանի մրցանակի դափնեկիր է:։

Անցյալ շաբաթ «Հզոր զգացմունքները» հրավիրել էր Ստոկհոլմում մի ներկայացման, որը նշում է Շվեդիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Ներկա էր դեսպան Արտակ Ապիտոնյանը ՙ Հայաստանի առաջին դեսպանը Ստոկհոլմում, որը խոսեց երկու երկրների միջեւ ջերմ հարաբերությունների մասին, եւ հանդիսատեսը տեսավ մի կարճամետրաժ ֆիլմ Հայաստանի մասին: Այն նախատեսված մշակութային միջոցառումներից առաջինն էր, որը նշելու է հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Հայաստանը շատ անգամ բնութագրվում է 1915 թվականի սարսափելի ցեղասպանությամբ, սակայն նաեւՙ իր երկարատեւ ու հարուստ քրիստոնեական ավանդույթով ու ավանդական երաժշտությամբ, պարի ու գեղարվեստի ստեղծագործություններՙ մշակութային հարստությամբ: Այս ժառանգությունը նկատելի է «Հզոր զգացմունքների» մի քանի աշխատանքներում: Ի թիվս այլ ստեղծագործությունների, այն առաջարկեց նաեւ մի հատված «Արշիլ Գորկի» բեմադրությունից, որը վերնագրված է մի հայ նկարչի անունով: Բեմադրողն Արսեն Մեհրաբյանն է, որն այդ երեկո հանդես եկավ նկարչիՙ Գորկու գլխավոր դերով:

Բեմադրության մեջ գործածված էր հայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտությունը:

«Արշիլ Գորկիի» պրեմիերան կայացել է մայրաքաղաք Երեւանում, 2015-ին եւ ստեղծվել է ի հիշատակ ցեղասպանության:

Սա մի ստեղծագործություն է, որն, ըստ էության, կարող է պատմությունը ներկայացնել այնպես, որ այն թափանցի մաշկի տակ: Պարն ու կերպարվեստն ուղղակիորեն խոսում են մեր զգացմունքների հետ մի այլ կերպ, քան գրությունները, եւ, հետեւաբար, արվեստի ներդրումը պատմությունը հասկանալու գործում այդքան կարեւոր է: Երեկոյի մեկ այլ ստեղծագործությունը կարեւորեց թե՛ հայ երաժշտությունը, եւ թե՛ հայկական ժառանգության այն մասը, որն առկա է ժողովրդական պարի մեջ:

Արսեն Մեհրաբյանը Շվեդիայում աշխատել է, ի թիվս այլոց, բալետմայստեր Մաթս Էկի հետ, եւ թերեւս ոգեշնչվել է պատմությունը պարային ձեւով ներկայացնելու նրա եղանակից. ինքս, կարծում եմ, տեղ-տեղ նկատում էի Էկի ազդեցությունը:

«Դագենին» տված հարցազրույցում Մեհրաբյանն ասաց, որ իրականում Էկի հետ աշխատելու հնարավորությունն է պատճառը, որ նա ընտրեց Շվեդիա գալը:

Սակայն «Հզոր զգացմունքները» հայկականից բացի ուրիշ թեմաներ էլ ունի: Այդ երեքշաբթի ջերմ ծափահարությունների արժանացավ, օրինակ, Վան Մորիսոնի «Ես այնժամ գիտեի» զվարթ երգըՙ Յուհան Ինգերի պարային բեմադրությամբ: Այստեղ մենապարողներն էին Մարիկո Կիդան եւ Ժերոմ Մարշանը (երկուսն էլ սովորաբար հանդես են գալիս Ստոկհոլմի Օպերայի եւ բալետի թատրոնում, սակայն որպես հյուր արտիստներ հանդես են եկել «Վասա» թատրոնում «Հզոր զգացմունքների» հետ միասին):

Ինձ ցնցեց Արսեն Մեհրաբյանի բեմադրած «Դարերի վերքերը» եւ եզրափակիչ «Պարզությունը», որոնք երկուսն էլ պարունակում էին իրենց մեջ մի տեսակ նախնական ուժ, արտահայտվելու մի կորով, որը երկար է պահպանվում:

Արսեն Մեհրաբյանը եւ Վահե Մարտիրոսյանը (նա նույնպես հայ է եւ Ստոկհոլմի Օպերայի եւ բալետի թատրոնի պարող) հանդես էին եկել առաջին ստեղծագործության մեջ, իսկ «Պարզություն» համարում հանդես եկան «Հզոր զգացմունքներ» խմբի բոլոր չորս տղամարդ պարողները:

Ընդմիջմանը ցանկացողները կարող էին դիտել հայ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Ճանապարհային պատմություններ» լուսանկարների ցուցահանդեսը:

Հայաստանը, չնայած համեմատաբար փոքր երկիր է, կարճ ժամանակում հասցրել է իր տեղը գրավել Շվեդիայի մշակութային կյանքում: Մնում է միայն շնորհավորել եւ միանալով «Վասա» թատրոնում Երեւանում Շվեդիայի նախկին դեսպան Յուհան Մուլանդերի բացման ելույթինՙ երկրին մաղթել խաղաղություն, առաջընթաց եւ հաջողություններ:

«Դագեն», 28.06.2017, Շվեդերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ