Հունիսի 10-ին ժամը 20-ին Քյոլնի ֆիլհարմոնիան սպասում էրՙ տարիներ արդեն ջազաշխարհի ուշադրության կենտրոնում իր գունապնակը երաժշտական ամենահամարձակ նրբերանգներով հարստացնող Տիգրան Համասյանի մենահամերգին: Քյոլնի ֆիլհարմոնիան մեծ է, Մայր տաճարի ստվերն արեւ օրերին գրկում է այսՙ չափերով ավելի փոքր հոգեւոր տաճարը, իսկ այնտեղ ելույթ ունեցողի առջեւ մարտահրավեր դնումՙ երկնքին կապող սանդուղքը կա, ...
Հունիսի 7-ին Նյու Յորքի «Սուոն» պատկերասրահներում տեղի է ունցել հնագույն քարտեզների, ատլասների, գունավոր փորագրանկարների եւ բնապահպանական գրքերի հերթական աճուրդը, որի ընթացքում հայերեն լեզվով աշխարհի առաջին ատլասներից մեկը ավելի քան վեց անգամ ավելի թանկ գնով է վաճառվել (37,500 դոլար), քան նախնական գնահատմամբ 6000 դոլարը, հաղորդում է «Ֆայն Բուքս մեգեզին» (Fine Books ...
Անցյալ տարվա նոյեմբերին օպերայի եւ բալետի ագային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հանդիպել է ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Փափազյանին (Բաբազյան) ու նրան հրավիրել Հայաստանՙ օպերային թատրոնում մյուզիքլային թեթեւ ժանրի ներկայացում բեմադրելու: Ժիրայր Բաբազյանը մարտին Հայաստան է եկել ու աշխատանքն սկսել: Հունիսի 25-ին օպերային թատրոնում կներկայացվի «Կարինե» կոկտեյլը: Այն փորձնական է, ...
Սիրելի ընթերցող, «ԱԶԳ»-ը սկսում է մի նոր հոդվածաշարՙ Համերգ գնալու արվեստը, որի շրջանակներում կներկայացնենք կենդանի համերգների եւ ձայնագրությունների ընկալման տարբերություններն ու նմանությունները, կանդրադառնանք համերգային դահլիճների կառուցվածքին ու հարմարավետությանը, կքննարկենք այն փոքրիկ «ծեսերը», որ ընկերակցում են համերգներին, կմտնենք ետնաբեմՙ հայացք ձգելով կատարող երաժշտի առօրյային, կխոսենք համերգի ընթացքում հանդիսատեսի պահելաձեւի կանոններին, համերգն ...
Ռուս գրականության մեջ թե՛ ներկայում, թե՛ անցյալում եղել են տասնյակ հայուհիներ: Անցյալից ամենաճանաչված անուններն են Մարիետա Շահինյանը եւ Նինա Բերբերովան: Կիսով չափ մեր հայրենակցուհին է եղել նաեւ ժամանակին հայտնի, այսօր գրեթե մոռացված մի արձակագրուհիՙ Օլգա Ֆորշը, որին էլ նվիրված է սույն ակնարկը:
Թանկօն, հասարակական, ինչպէս նաեւ պարահանդէսային պար է: Ան ծնած եւ մշակուած է Արժանթինիՙ Պուենոս Այրես եւ Ուրուկուէյիՙ Մոնթէվիտէօ քաղաքներուն մէջ, ապա տարածուած համայն աշխարհի մէջ: Այս պարին զուգակցող երաժշտութիւնը ծանօթ է իբրեւ թանկօ երաժշտութիւն: