Ամռան գալուն պես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները շտապում են բոլորին նախապատրաստել ու տրամադրելՙ Երեւանում թեժ ամռանը թեժ կինոմթնոլորտ է լինելու: Իսկապես, անհերքելի էՙ «Ոսկե ծիրանի» յոթ օրերին մեր մայրաքաղաքի ամեն անկյունից արտասահմանցի կինոգործիչներ են դուրս գալիս, զբոսնում, զրուցում. ֆիլմերի ազդագրերով հեղեղվում են մայթերն ու հրապարակները. աշխույժ եռուզեռ է տիրում, ...
Վերջերս ավարտված Կաննի կինոփառատոնի նախաձեռնած «Փախստականների ձայները կինոյում» ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Ավերիչ ներածական» (Disruptive Narrative) անունով սոցիալական արդարության թեմաներին անդրադարձող նոր կինոընկերություն, որի թողարկած առաջին ֆիլմը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը:
Մեկ տարի առաջ Ֆրեզնոյի հայկական պատկերասրահը հավանության արժանացրեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կտավների ներկայացման հայտը, տեղեկացնելով, որ նախատեսում է ցուցահանդես կազմակերպել այս տարվա մայիսին: Պատասխանատու այս միջոցառմանը պատրաստվելու դեռ ժամանակ կար, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմը օրենքից դուրս թողեց ստեղծագործական բոլոր ծրագրերը: Դիրքեր մեկնող Սիսիանի երկրապահների շարքերում զինվորական համազգեստը մեկ միասնական մասնագիտություն ...
Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) Չարլզ Յանգի անվան հետազոտությունների գրադարանում մայիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված հայկական հնագիտական պեղումների վերջին շրջանի հայտնագործություններին:
Հայտնի է դարձել Լոս Անջելեսում գործող «Հայկական դրամատիկական արվեստի միության» (ADAA) 2008-ին մեկնարկած մարդու իրավունքի պաշտպանությանը նվիրված «Սարոյան/Պոլ» դրամատուրգիական մրցանակաբաշխության այս տարվա հաղթողի անունը: Դա դրամատուրգ եւ դերասան Ջուն Քարիլն է, որ նաեւ քաղաքագետ է եւ անգլիական գրականության մասնագետ: Մրցանակի արժանացած նրա պիեսը կոչվում է «The ...
Ավարտելով Նարեկացու «Ողբերգության մատյանի» իրավաբանական ընթերցումը, Աղվան Հովսեփյանը նշում է, որ տիեզերական կեցության մատյանը մտավոր խոսքի բազմաթիվ չափումներ եւ հատույթներ ունի, որոնք հավելում են նրա իմացական արժեքը եւ պարտադրում խորազնին ընթերցում:
Գրական-գեղարվեստական «Կամար» հանդեսի 26-րդ համարը թողարկվեց վերջերս: Մեր մշտական անդրադարձները Բեյրութում հրատարակվող պարբերականի յուրաքանչյուր համարինՙ սփյուռքյան իրականության մեջ հայ գրի ու մշակույթի պահպանման ջատագովների հանդեպ մասնավոր վերաբերմունքի արտահայտություն է, քանի որ հասկանալի են այն դժվարությունները, որ ներկա պայմաններում հաղթահարում են այս անձինք: Գրական-մշակութային հանդեսների հրապարակումն արդեն այստեղ դյուրին չէ:
Նյու Համպշիրի (ԱՄՆ) Հոլիս հրատարակչատունը անգլերեն լեզվով լույս է ընծայել Նորա Ներսեսյանի «Որբերի քաղաքը» (The City of Orphans) խորագրով մենագրությունը նվիրված Ալեքսանդրապոլի (Լենինական, Գյումրի) որբանոցին եւ նրա գործունեությանը 1919-1931 թվերին: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Արամ Արքունի գրախոսականից տեղեկանում ենք, որ 613 էջանոց հատորը ...