Վաղը` մայիսի 27-ին, լրանում է հայ ականավոր կինոբեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի (1927-1997) ծննդյան 90-ամյակը: Այդ առթիվ թարգմանաբար հրատարակում ենք Մոսկվայի «Սովետսկոե կինո» (Խորհրդային կինո) պարբերականում (1968, դեկտեմբերի 5) ռուս կինոգետ Վ. Նիկոլաեւի հոդվածը հայ արվեստագետի մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեքշաբթի օրը եղել է Մշակույթի նախարարությունում: Հանդիպել է աշխատակազմի հետ, տեղեկացել նախարարության, ինչպես ձեւակերպված է պաշտոնական հաղորդագրության մեջ, «մարտահրավերներին, ծրագրերին եւ արած գործին», եւ անշուշտ տվել է հանձնարարականներ: Ինչո՞ւ անշուշտ, որովհետեւ Կարեն Կարապետյանը ՀՀ ամենաշատ հանձնարարական տվող վարչապետն է:
Դժվար է պատկերացնել, որ Սարգիս Մուրադյանի պես ճանաչված արվեստագետի ստեղծագործությունը դեռ ամբողջովին բացահայտված չէ: Նկարչի ընտանիքի հետեւողական ջանքերով հանրությանը պարբերաբար ներկայացվում են նրա ստեղծագործության բազմազան կողմերը, հայտնի գործերի կողքինՙ երբեւէ չցուցադրվածները: Այդպիսիք կարելի է տեսնել «Սարգիս Մուրադյան» գողտրիկ ու հյուրընկալ պատկերասրահում, երջանկահիշատակ վարպետի 90-ամյակի առթիվ բացված «Սարգիս Մուրադյանի լույսն ու ...
Շատ տարիներ առաջ էր: Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային-ակադեմիական թատրոնի ներսում բացուել էր ձմեռային այգին: Տարին կամ օրը դժուարանում եմ յիշել. թատրոնը լեցուն էր հանդիսատեսներով:
Մայիսի 14-ին Գյումրիում, Բենիամին եւ Եղիա Էքմեքճիան դահլիճում, իսկ 16-ինՙ Երեւանում, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում, Թուրքիայի Բուրսայի Նիլուֆերի քաղաքապետարանի թատերախումբը ներկայացրեց Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն Արեւելյան» կատակերգությունըՙ թուրքերեն թարգմանությամբ:
Փարիզի ՀԲԸՄ-ի Նուբարյան գրադարանը այս տարվա մայիսից գործարկել է իր կայքի նաեւ անգլերեն տարբերակը, որը փաստաթղթերի եւ լուսանկարների հարուստ տեղեկություններով կարող է մեծապես նպաստել օտարներին ծանոթացնելու Օսմանյան կայսրությունում ապրող հայերի եւ սփյուռքի կազմավորման պատմության հետ: