Մարտին հրավեր ստանալով Պիտեր Բալաքյանից դիտելու «Խոստումը» ֆիլմը եւ ապա նաեւ զրուցելու ռեժիսոր Թերրի Ջորջի հետ, նախքան ապրիլյան առաջնացուցադրությունը, Պոլ Պողոսյանը Բոստոնից Համիլտոն է մեկնել եւ հանրահայտ ռեժիսորի հետ հարցազրույց անցկացրել, որը տպագրվել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում»:
Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ու տիկնոջ Մարիայի ջանքերի եւ անշուշտ պետական մարմինների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հունիսին մայրաքաղաք Օտտավայի Շատո Լորիե (Chateau Laurier) հյուրանոցի առաջ կտեղադրվի 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից մեկիՙ Յուսուֆ Քարշի հուշարձանըՙ իր լուսանկարչական ապարատով, տեղեկանում ենք «Diplomat» պարբերականի խմբագիր Ջենիֆեր Քեմպբելի ...
Պարոնյանի անվան թատրոնի շքեղ ու ավանդական բեմը, պարզվում է, միակը չէ շենքում. անվերջանալի թվացող աստիճանները, որ թատրոնի ամենահավատարիմ հանդիսատեսին անգամ անհայտ են եղել, տանում են վեցերորդ հարկ, որտեղ բացվում է անհավանականորեն այլ մի իրականությունՙ փոքր բեմը: Ավանդական պատկերացումներով բեմ-հանդիսասրահ տարբաժանմամբ այս կամերային սրահը թատերական դահլիճ չես համարի. այն նորագույն է ...
Քանդակագործության մեջ կերպափոխությունը, ձեւերի դեֆորմացիան, չափսերի խախտումները արվեստագետի համար ծառայում են որպես սեփական գաղափարի արտահայտչամիջոցներ: Այս միտումն ակնհայտ է երիտասարդ քանդակագործ Աշոտ Գեւորգյանի աշխատանքներումՙ նկատված դեռեւս ուսանողական տարիներից: Նրա «Կերպարանափոխություն» շարքը, որ 2012 -ին արժանացավ նախագահի երիտասարդական մրցանակինՙ արդեն ուրվագծում էր գեղարվեստական մտածողությանՙ թեմաների, ֆորմաների, ծավալների ...
Եկեք խոստովանենք, որ արտերկրից, ի մասնավորի Սփյուռքից ժամանած մեր արվեստագետները, որպես կանոն, իրենց գործունեության ու ելույթների հիմնական վայր են ընտրում քաղաքամայր Երեւանը, իսկ հազվագյուտ դեպքերումՙ նաեւ Գյումրին ու Վանաձորը: Այս առումով, անտարակույս, երեւույթ պետք է համարել ամերիկաբնակ մեր հայրենակից, նշանավոր դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու մայիսյան համերգների շարքը, ...