Այսօր, մայիսի 19-ին, լրանում է Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը, հոբելյանական տարեթիվ, սակայն նրա անունը մնում է հայտնի միայն մասնագետների շրջանում... Այո, Երեւանում կա նրա անվան փողոց, կինո «Մոսկվայի» շենքի դիմաց կա նրա աստղը, բայց չկա նրա անունը կրող «Հայֆիլմ» կինոստուդիան, հեռատեսիլով չեն ցուցադրվում նրա կինոնկարները... Հնացա՞ծ ...
Դաշնակահար, ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանը դարձյալ Հայաստանում էր: Մայիսին երկու համերգով նշեց իր նոր սկավառակի շնորհանդեսը: Ի դեպ, մինչեւ 2018 թվականը նույն համերգային ծրագրով դաշնակահարը ելույթ է ունենալու աշխարհի տարբեր քաղաքներում: Երեւանյան համերգը 28-րդն էր: Երիտասարդ երաժիշտը խոստովանում է, որ հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը մեծ էներգիա ու ջանքեր է պահանջում ...
Մայիսի 9-ից 14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմիցՙ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ապրիլի վերջին շաբաթը ի թիվս այլ իրադարձությունների նշանավորվեց Խաչմերուկներ 2017 Ժամանակակից Երաժշտության Օրեր (Crossroads 2017 Contemprory Music Days) Հայաստանում կայացած առաջին փառատոնով, որի շրջանակներում դասախոսություններ, բաց դասեր եւ համերգներ կայացան ապրիլի 25-ից 29-ը Երեւանում, Դիլիջանում եւ Գյումրիում: Համերգներում կատարված բելգիացի, ֆրանսիացի եւ հայ երաժիշտների գործերը ընտրված էին փառատոնի նախաձեռնող խմբիՙ ...