RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 19:39:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2148, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ» ՏՈԿԻՈՅՈՒՄ

ՀՀ ԱԳՆ

Մայիսի 9-ից 14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմիցՙ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մշակութային շաբաթվա ընթացքում տեղի ունեցան հայ եւ ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո, հայկական ու ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմված համերգներ, դասախոսություններ, մշակութային այլ միջոցառումներ:

Ներկայացվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Արարատը հայի աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվել էր Հայաստանում եւ Արցախում: Ցուցադրվեցին նաեւ հայտնի արվեստի գործիչներՙ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի, Սրբուհի Աբաջյանի, Դեյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերության անդամների աշխատանքները:

Մայիսի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի յուրօրինակ արտադրանքը» խորագրով դասախոսությունը, ինչպես նաեւ «Հայկական երաժշտության երեկո» երաժշտական միջոցառումը, որին մասնակցեցին նաեւ «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբան , Հայաստանից ժամանած քանոնահար Մերի Մուսինյանը, հանրահայտ սոպրանո Արաքս Մանսուրյանը:

Մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հայկական ասեղնագործություն» խորագրով սեմինար, ինչպես նաեւ «Քանոն+կոտո» համերգ, որին հայկական եւ ճապոնական երաժշտական կատարումներով հանդես եկան քանոնահար Մերի Մուսինյանը եւ կոտոիստ Ջունկո Իշիվատան: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով հանդիսատեսներՙ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, երաժշտասերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մայիսի 13-ին տեղի ունեցավ «Հայկական գինիներ» միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճաշակելու հայկական արտադրության տարատեսակ գինիներ եւ հայկական խորտիկներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 19-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ