Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հունիսի 8-ին խաղացանկային ներկայացում ուներՙ «Գայանե» բալետը: Այս բեմադրությունը հանրությունը սիրում է. դատարկ կամ կիսադատարկ դահլիճով երբեք վարագույր չի բացվել: Նվագախումբն ու պարային խումբն էլ են հաճույքով կատարում այս ստեղծագործությունը: Այնպես որ թատրոնի կուլիսային ու հետկուլիսային անձնակազմի կողմից «Գայանեի» նկատմամաբ միայն ...
Հունիսի 4-ին Նոյսի ավետարանական Քրոյցքիրհեում կայացավ ջութակահար Լիլիթ Տոնոյանի եւ թավջութակահար Դավիթ Մելքոնյանի համերգը, որ համոզված եմ, Հոգեգալստյան տոնի հիշարժան նվեր դարձավ ներկաների համար: Գերմանիայում այս տոնի հանդեպ յուրահատուկ սպասում կաՙ մի մասին ոչ աշխատանքային մի քանի օրերին արձակուրդի մեկնելու գաղափարն է ...
Միշըն Հիլզում (Կալիֆոռնիա) գործող Արարատ-Էսքիճյան թանգարանում հունիսի 4-ին կայացել է դոկտ. Սեպուհ Ասլանյանի «Նախիջեւանից Նիդերլանդներ: Թովմաս վարդապետ Վանանդեցին եւ հայկական տպագրությունը Ամստերդամում, 1677-1708 թթ.» խորագրով դասախոսությունը, որը հովանավորել են վերոնշյալ թանգարանն ու հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների NAASR ազգային ընկերակցությունը:
Լիբանանի Բեքաա շրջանում գործող Այնճարի հայկական ավետարանական դպրոցն այս տարի բոլորում է իր գոյության 75-ամյակը: 1942-ին բացված այս կրթօջախը ծառայել է Մուսա լեռան հերոսների երեխաներին, դառնալով միջնակարգ գիշերօթիկ դպրոց գերմանական Հիլֆսբունդ միսիոներական ընկերության հսկողության ներքո: Շրջանավարտների առաջին հունձքը դպրոցը թողել է 1956-ին:
Թատերագիր, արձակագիր, բեմադրիչ եւ դերասան Վաչէ Ատրունու անունը ծանօթ է Բէյրութի եւ Հալէպի, որոշ չափով էլՙ Երեւանի թատերասէր ու գրասէր հանրութեանը եւ մասնագէտներին: Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտի շրջանաւարտ Վաչէ Ատրունին քառասուն տարուց աւելի է կնոջՙ ծնունդով երեւանցի բեմադրիչ եւ դերասանուհի Լանա Քոչարեան-Ատրունիի հետ միասին նուիրուած է Մերձաւոր Արեւելքի հայալեզու թատրոնի պահպանման ...
Ֆրանսահայ մաթեմատիկոս, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, հայագետ Կլոդ Մութաֆյանը «Ազգի» ընթերցողական լսարանին հատկապես շատ ծանոթ անուն է, բազմաթիվ հոդվածներ, հարցազրույցներ են տպագրվելՙ Գոհար Աճեմյանի հեղինակությամբ նրա ուսումնասիրությունների, նորընծա հրատարակությունների, կազմակերպած ցուցահանդեսների առիթներով: Նա հեղինակել է արժեքավոր մենագրություններՙ հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող («Կիլիկյան Հայաստանի խաչմերուկներում», «Հայաստանի 12 մայրաքաղաքները», «Լեւանտյան Հայաստան»), ...