Վերջին տարիներին հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար 2011-ին ՀՀ նախագահական մրցանակի արժանացած դերասան եւ բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի (Փափազյան) ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը նրա ճիտի պարտքն է փրկելու Չուհաճյանի (Չուխաջյան) ժառանգությունը, որի պահպանմանը նվիրվել է մեծատաղանդ արվեստագետը արդեն երկար ժամանակՙ հիմնելով Փարիզում «Տիգրան Չուհաճյան միջազգային ինստիտուտը»:
Դասական երաժշտության հայ ներկայացուցիչների նման ներկայություն Չեխիայում երբեք չէր եղել: Ոչ միայն չեխահայ համայնքի, այլեւ Չեխիայի երաժշտասեր հասարակության համար աննկարագրելի հաճույք էր լսել ու տեսնել հայ մշակույթի այնպիսի երեւելի դեմքերի, ինչպիսիք էին աշխարհահռչակ օպերային երգչուհի , սոպրանո Հասմիկ Պապյանը, մեր ժամանակների հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչ , հանրաճանաչ սիրված կոմպոզիտոր ...
Այն դպրոցը, ուր կը պաշտօնավարեմ, տարիներ առաջ նուէր ստացած էր արեւմտահայ մտաւորականի մը սեփական գրադարանին հարիւրաւոր գիրքերը, որոնք խնամող ձեռքի մը կը սպասէին: Ուրախալի տնօրինութեամբ մը ինծի յանձնուեցաւ այդ գիրքերուն ցանկագրումն ու դասաւորումը, յօգուտ վարժարանի աշակերտութեան արեւմտահայ գրականութեան դասերու որպէս օժանդակ ընթերցանութիւն:
Ծիծեռնակաբերդի Հիշատակի պատի պահոցներում իրենց հավերժական հանգիստն արդեն գտած երբեմնի անհանգիստ հոգիների աճյունասափորներ են: Տասնմեկ անունՙ իրենց երկրային կյանքը փաստող տարեթվերովՙ
Ֆրանս-բրազիլական նկարիչ եւ մեդիա-արվեստագետ Զավեն Պարեն, ծնված 1961 թվականին, ունի բազմազան եւ հարուստ ստեղծագործական կենսագրություն: Նա իր կարիերան սկսել է 1987-ինՙ որպես Բովեի գոբելենների պետական արտադրության նկարիչ, իսկ 1991-ին եղել է Սեւրի պետական մանուֆակտուրայի նկարիչ: 1988-ին Կալյարիի Օլիմպիական խաղերի արվեստի փառատոնում ստեղծել է իր առաջին ուռուցիկ դեկորացիան խորեոգրաֆ Մարի Շուինարի ...