2019-ի գարունը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար վճռորոշ եղավ: Մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանը որոշել էր փակել թատրոնը: Միաժամանակ տարաձայնություններ եղանՙ ով է լինելու Համազգայինի գեղարվեստական ղեկավարը: Օպերային թատրոնից բացի, հանրային բուռն քննարկումների թեմա էր նաեւ Համազգայինի հարցը: Դերասանները գործադուլ հայտարարեցին, անդրդվելիորեն մերժեցին որեւէ այլ գեղարվեստական ղեկավարի թեկնածություն, բացի ...
Ֆրանսիական հայտնի «Ռոշե» (Rocher) հրատարակչությունը լույս է ընծայել ֆրանսահայ երիտասարդ եւ արդեն հայտնի լրագրող եւ արաբագետ Տիգրան Եկավյանի վերոհիշյալ վերնագրով աշխատությունը, որը նվիրված է Մերձավոր Արեւելքի ու հատկապես Սիրիա-Լիբանան-Իրաք-Կիլիկիա (Թուրքիա) տարածաշրջանի քրիստոնյա բնիկՙ հայ, ասորի, ղպտի եւ արաբ ազգաբնակչության պատմության հոլովույթին եւ ներկայիս դիմագրաված ցնցումներին, այդ հարցում չմոռանալով եվրոպական պետությունների ...
Հայազգի գերմանական դերասան Սարո Էմիրզեն ծնվել է 1977-ին, Մայնի Ֆրանկֆուրտում: 1999-2003 թթ. դերասանություն է ուսանել Լայպցիգի «Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի» երաժշտության եւ թատրոնի ակադեմիայում, իսկ 2001-2003 թթ.ՙ Դրեզդենի պետական դրամատիկական թատրոնի ստուդիայում: 2002-ին, դեռեւս ուսանող, նա բեմ է բարձրացել Դրեզդենի պետական դրամատիկական թատրոնում` «Դիսկո» ներկայացման գլխավոր դերում:
Մեկ տարի առաջ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծած Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակը որոշվել է առաջին անգամ շնորհել 17-ամյա կանադահայ Արմեն Երզնկացյանին: Դա հնարավորություն է տալու նրան ուսումը շարունակելու Դիլիջանի միջազգային գիշերօթիկ քոլեջում:
Կան ուժեղ անհատականությամբ եւ վառ տաղանդով օժտված ստեղծագործողներ, որոնց փոթորկալից ներաշխարհն ու հախուռն մուսան միշտ սլանում են առջեւից: Դրանց համընթաց չեն հասցնում ճանապարհ հարթել իրապես արժանի գնահատականն ու համաժողովրդական ճանաչումը: