Մեր ազգային մշակութային կյանքի պատմության մեջ կան հանիրավի մոռացված գործիչներ, որոնց կյանքն ու գործունեությունը ըստ արժանվույն ամբողջական լուսաբանություն չեն ստացել: Որոշ հարցեր դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից եւ մնացել ստվերի մեջ: Մենք հակված չենք այդ մեծ բացը լրացնելու, բայց գաղափար տալու փորձերով ուզում ենք վերացնել այդ անտարբերությունը:
Ալբանական կինոյի երբեմնի աստղ Անիսա Մարգարյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 4-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, հայ հոր եւ ալբանուհի մոր ընտանիքում: Չնայած նրա վաղ դրսեւորված գեղարվեստական ձիրքերին, հատկապես դերասանության եւ գրականության ոլորտներում, աղջիկը որոշել է մասնագիտանալ բժշկության մեջ: Դպրոցն ավարտելուց հետո անեստեզիոլոգիա է սովորել Տիրանայի համալսարանի հիվանդանոցում: 1990-ի վերջին արտագաղթել ...
Ռուս հայտնի սցենարիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Պավել Ֆինն իր «Բայց ովքեր ենք մենք եւ որտեղից (չգրված վեպ)» ինքնակենսագրության մեջ (2017) մի քանի էջ նվիրել է Հայաստանում անցկացրած մանկության մի քանի տարիներին (որոնց ընթացքում ռուսական թատրոնում որպես դերասան 1949-1953 թթ. աշխատել է հայրըՙ Բորիս Ֆիլիպովը), ինչպես նաեւ իր հետագա ուղեւորությանը ...