Հայաստանի հեռուստատեսությունում ութ տարուց ավելի աշխատելու ժամանակամիջոցում ինձ բախտ վիճակվեց մի քանի հարցազրույց անցկացնել հիանալի դերասան, հրաշալի մարդ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆի հետ: Արմեն Բորիսովիչի հետ բոլոր զրույցները հետաքրքրական էին: Այդ պատճառով, աշխատանք սկսելով «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի նյութի վրա, մտքովս անցավ միավորել տարբեր ժամանակներում անցկացված հարցազրույցների լավագույն մասերը: Արմեն Ջիգարխանյանի հետ վերջին ...
Ադրբեջանում ծնված, Հայաստանում եւ Ուկրաինայում ապրած, այժմ ֆիննական կղզում բնակվող երիտասարդ քանդակագործ Սպարտակ Խաչանովը անցած տարվա սկզբին հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` իր ստեղծագործության եւ պետության անհանդուրժողականության բախման հետ կապված սկանդալային պատմության պատճառով...
2019-ի նոյեմբերի 24-ին իր մահկանացուն կնքեց ճանաչված բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանը, որի ստեղծագործական ուղին կենսագրություն ունեցող ճանապարհ էր, կյանքՙ լցված սիրով հաղորդվելու եւ սեր հաղորդելու պահերով: Կյանք, որն ապացուցում էր, թե մարդկային գոյն աստվածային հրաշքի ծաղիկն է, եւ այդ ծաղկին հասկանալու համար անհրաժեշտ է կարողանալ լռության մեջ ...
Մի քանի տարի առաջ, 2014 թ. Ամանորի նախօրեին, ես հարցազրույց ունեցա Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի 70-90-ական թթ. առաջատար մենապարուհի Մարինա Գյուրջյանի հետ: Հաջորդ տարի նա ծանր հիվանդացավ, եւ ահա 2019 թ. վերջին, հազիվ բոլորած իր 65-ամյա հոբելյանը, հեռացավ մեզնից... Նրա հիշատակին նվիրված սույն հոդվածում հարմար գտա հատվածներ բերել վերոհիշյալ ...