Կան անուններ, որոնք իրենց ոլորտներում համընդհանուր ճանաչման ու սիրո են արժանացել: Դրանցից էր լուսանկարիչ, վավերագիր Գերման Ավագյանը , որի անսպասելի մահվան գույժը ցավ պատճառեց, կարելի է ասել, ողջ լրագրողական հանրույթին, եւ ոչ միայն: Փետրվարի 16-ին 58 տարեկան հասակում հանկարծամահ եղավ նաՙ կիսատ թողնելով բազմաթիվ ծրագրեր:
Փետրվարի 19-ին, 95 տարեկան հասկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, դերասան, սենարիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանը :
Վերջին շրջանում 19-րդ դարի ամերիկացի վիպասանուհի Լուիզա Մեյ Ալկոտի (1832-1888) «Փոքրիկ կանայք» վեպին հաճախ են անդրադառնում Մ. Նահանգներում: Օսկարի 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ (փետրվարի 9-ին) համանուն ֆիլմին մրցանակ շնորհվեց «լավագույն զգեստավորում» անվանակարգում: Գոյություն ունի նաեւ վեպի բեմական տարբերակը, իսկ Բոստոնի համալսարանի տարածքում գործող ...
Վաղըՙ փետրվարի 22-ին, Գլենդեյլի «Ապրիլ» գրախանութում «Պատմական Հայաստանի երաժշտությունը» թեմայի շուրջ դասախոսություն է կարդալու վիրտուոզ ճանաչված ուդահար Ռիչարդ Հակոբյանը, որն իր ելույթը համեմելու է ուդի նվագակցությամբ եւ իրեն ոգեշնչած վարպետներիՙ մասնավորապես Ուդի Հրանդի, Թադեոս Էքսերճյանի եւ Կնունի Կարպիս Բաքրճյանի հիշողություններով:
Երեւանցի պարող-պարուսույց Անդրանիկ Սարգսյանն մանկուց հանդես է եկել պիոներ-պալատների պարախմբերում: Մասնակցել է Մալթայում եւ Շոտլանդիայում կայացած պարի միջազգային փառատոներին եւ դարձել է դափնեկիր: Ուսանել է Պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում եւ Հյուսիսային համալսարանումՙ ստանալով մանկավարժ մեթոդիստի կրթություն: 23 տարի էՙ «Արաքս» պարային համույթի տնօրենն է եւ գեղարվեստական ղեկավարը: Այդ խմբում, ...
Փետրվարի 17-ին Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը հյուրընկալեց լիբանանահայ մանկավարժ Նորա Սարաֆյան-Թաշճյանին : Հանդիպման առիթը արեւմտահայ քնարերգության վերջին ներկայացուցիչներից, վաղամեռիկ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի գրական ժառանգությունն էր: Հեղինակի ստեղծագործական կյանքի ու արխիվի մասին շուրջ երկու ժամ ուսանողների հետ զրուցեց Նորա Սարաֆյան-Թաշճյանը:
Մեր հայրենակիցները տարիներ ի վեր իրենց հաստատուն ներկայությունն ունեն Լատվիայի կերպարվեստում: Արթուր Հակոբյանի (Arturs Akopjans) մասին առաջին անգամ իմացա մեկ տարի առաջ Ցեսիս քաղաքի Լատվիական արվեստի համաշխարհային կենտրոնում (PLMC) բացված ցուցահանդեսում: Արվեստաբան համադրողն իմանալով, որ հայ եմ, ուղղվեց դեպի կախված նատյուրմորտներից մեկն ու ասաց, որ տաղանդավոր ...
Կա ձեւավորված թյուր կարծիք, որ այսօրվա հասարակությունը, մասնավորապես երիտասարդությունը, չունի հետաքրքրություն գրքերի եւ ընթերցանության նկատմամբ: Դա ունի իր հիմնավորումները: Շատերի պնդմամբ, մեր օրերում գիրք կարդալը պակաս կարեւոր է դարձել համացանցի եւ վիրտուալ սոցիալական հարթակների առկայության պատճառով:
Հայաստանում կա՞ն արդյոք հայոց լեզվով գրված կամ հայերեն թարգմանված ուսումնական ձեռնարկներՙ բալետում որեւէ ձեւակերպի հետեւողական դասավանդման վերաբերյալ: Մինչեւ 2015 թ. այդպիսիք չկային: Ագրիպինա Վագանովայի «Դասական պարի հիմունքները» հանրահայտ դասագիրքը, օրինակ, հրատարակված աշխարհի բազում լեզուներով, երբեք չի թարգմանվել հայերեն: Սա վերաբերում է նաեւ բալետի դասընթացին վերաբերող բոլոր առարկաներին: Ահա թե ինչու ...
Իտալական «Պաոլինե» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել դանիուհի գրող Ինգա Նալբանդյանի (1879-1929) «Գիշերվա մեջ» վեպը, հրատարակված 1917-ին: Այն վեպի ֆրանսերեն 1918 թ. հրատարակությունից իտալերենի է վերածել լրագրող, թարգմանչուհի Լետիցիա Լեոնարդին , որը վերջին տարիներս ակտիվորեն զբաղվում է հայ մշակույթի քարոզչությամբ: Գրքի առաջաբանը գրել ...