Մի փոքր հրատարկչություն Ստամբուլում թուրք ընթերցողին է ներկայացնում հայ գրողներիՙ միաժամանակ պահպանելով արեւմտահայերենը, Ստամբուլը դարձնելով նահանջող լեզուներով գրվող գրքերի տպագրության աներեւակայելի մի կենտրոն:
Լույս է տեսել հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Անտիպ էջերի» երկրորդ հատորը (Երեւան, Էդիթ Պրինտ, 2019. 296 էջ), որն իր մեջ պարունակում է բանաստեղծի արխիվից ընտրված, տարբեր տարիներին գրված եւ չհրապարակված ստեղծագործություններ: Հատորը կազմված է ութ գլուխներիցՙ «Քնարական», «Հայրենական», «Խոհափիլիսոփայական», «Քառյակներ», «Առականի», «Աքրոստիկոսներ», «Փոքրիկ պոեմներ»:
Հայ թատերագիտությանը հայտնի չէ, թե «Ատամնաբույժն ար-ելյան» կատակերգությունը 1868 թվականից ի վեր, երբ Հակոբ Պարոնյանը գրեց այն, քանի անգամ է բեմադրվել: Բայց, անկասկած, այն արեւմտահայ դրամատուրգիայի ամենամեծ ժողովրդականություն վայելող գործերից մեկն է: Թատրոն սիրող հատկապես միջին ու ավագ սերունդը գոնե մեկ անգամ որեւէ բեմում այդ պիեսը տեսած կլինի:
Սփիւռքահայ երախտաշատ բանասէր, պատմաբան Վարդան Մատթէոսեանը 2010-2019 թթ. աշխատել է ԱՄՆ Արեւելեան թեմի (Կիլիկիայի կաթողիկոսութեան պատկանող) Ազգային առաջնորդարանում որպէս նրան կից Ազգային ուսումնական խորհրդի տնօրէն: Այդ ծիրում նա իրականացրել է մի շարք հրատարակութիւններ, ինչպէս հայերէն-անգլերէն «Հայաստանի պատմական ատլասը» (2012)ՙ իր խմբագրութեամբ (հայոց պատմութեան գլխաւոր դրուագների ներկայացումն էՙ քարտէզներով ու պատկերազարդումներով, ...
Դանիայի Սիլքեբորգ քաղաքի մշակույթի կենտրոնը հունվարի 18-ից մայիսի 24-ը հյուրընկալում է երեւանցի լուսանկարչուհի Տաթեւ Մնացականյանի դիմանկարների ցուցահանդեսը: Ներկայացված 66 աշխատանքները մաս են կազմում լուսանկարչուհուՙ հինգ տարի առաջ Դանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված «Մարդկային արվեստ, մշակութային երկխոսություն» նախագծի, որն ընդգրկում է հայաստանաբնակ եւ 20-ից ավելի երկրներում ապրող արվեստի ...